Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ես ազգայնական չեմ, բայց կատարվածը ցեղասպանություն է եղել. Մահչուփյան

Ես ազգայնական չեմ, բայց կատարվածը ցեղասպանություն է եղել. Մահչուփյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական, պոլսահայ Էթյեն Մահչուփյանը, ով վերջին շրջանում ոչ հայամետ հայտարարություններով է աչքի ընկնում, հայտարարել է, որ 1915 թվականին տեղի ունեցածը համարում է Ցեղասպանություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, այս մասին Մահչուփյանը խոսել է Լոնդոնում «Հասկանալ փոփոխությունը. Թուրքիայում ԱԶԿ ժամանակաշրջանը» խորագրով կլոր-սեղան քննարկման ժամանակ:

Նա կրկնել է ավելի վաղ Բելգիայում արած հայտարարությունն այն մասին, որ թեպետ հայ է, բայց իրեն օսմանցի է համարում: «Ինչպես ասել էի երեկ, ինձ հայից առավել օսմանցի եմ համարում: Ես ազգայնական չեմ, սակայն 1915 թվականի ցեղասպանության թեմային անդրադառնալիս օգտագործում եմ «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: Ես կարծում եմ, որ կատարվածը ցեղասպանություն է եղել, քանի որ կա ցեղասպանության հստակ ձևակերպում և կատարվածը համապատասխանում է այդ ձևակերպմանը:  Եթե ձևակերպումը փոխեք, դա կարող է ցեղասպանություն չհամարվել: Շատ մարդիկ ինձ գուցե չհասկանան: Ցեղասպանությունը պատմական ձևակերպում չէ, այն իրավական եզրույթ է»,- նշել է Մահչուփյանը:

Մարտի 27-ին թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականը ասել է, որ իրեն չի հետաքրքրում այն, որ հայերն իրեն «դավաճան» են անվանում: «Ի վերջո, ամեն հայացք ունեցող հայ կա: Շատ հավանական է, որ ինձ այդպես անվանող հայեր էլ կան, սակայն դա կարևորություն չունի»,- հավելել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am