Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԼՂՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել

ԼՂՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համաձայն հրամանագրի`ԼՂՀ թատերական արվեստի պատմությունն ուսումնասիրելու եւ հանրությանը ներկայացնելու գործում ունեցած մեծ ավանդի համար եւ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, «Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության գրական-գեղարվեստական մասի վարիչ Կարինե Ալավերդյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am