Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Moody’s-ն Ուկրաինայի վարկային ռեյտինգն իջեցրել Է մինչեւ «նախադեֆոլտային» մակարդակ

Moody’s-ն Ուկրաինայի վարկային ռեյտինգն իջեցրել Է մինչեւ «նախադեֆոլտային» մակարդակ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Ուկրաինայի երկարաժամկետ սուվերեն ռեյտինգը նվազեցրել Է մինչեւ “Ca”, կանխատեսումը նախկինի պես բացասական Է: Այս վարկանիշով պարտքի հանձնառությունները համարվում են բարձրսպեկուլյատիվ եւ մոտ պարտազանցմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:    

Գործակալության հաղորդագրության մեջ ասված Է, որ վարկանիշի իջեցման հանգուցային պատճառ Է դարձել երկրի արտաքին մասնավոր վարկատուների մոտ Էական վնասերի հայտնվելու հավանականությունը՝ թողարկվող եվրապարտատոմսերի մեծ մասը վերաձեւակերպելու կառավարության պլանի պատճառով, ինչի հետեւանքով մասնավոր վարկատուներն զգալի վնասներ կկրեն:

Պարտքերի վերաձեւակերպման պլանը ԱՄՀ-ի կողմից հավանության Է արժանացել մարտի 11-ին:  Թեեւ վերաձեւակերպման կոնկրետ մանրամասների շուրջը բանակցությունները նոր են միայն սկսվել, Moody’s-ը կարծում Է, որ պետական պարտքի գծով պարտազանցման հավանականությունը հասնում Է 100 տոկոսի:

Moody’s-ում կարծում են, որ Ուկրաինայի պարտքի մակարդակը կմնա բարձր, չնայած վերաձեւակերպանը եւ բարենորոգումների իրականացման պլաններին, եւ, համապատասխանաբար, կանխատեսումը մնում Է բացասական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am