Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

ԵՄ-ն ցանկանում է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ

ԵՄ-ն ցանկանում է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը ցանկանում է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, գտնել երկկողմ հետաքրքրություններ, որտեղ հնարավոր է առավել խորացնել համագործակցությունը: Այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի ընթացքում նշեց ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության վարչության պետի տեղակալ Ադրիանո Մարտինսը: Նա կարևորեց այն հանգամանքը, որ հանձնաժողովի նիստը անցկացվում է այն պահին, երբ Հայաստանն ու Եվրամիությունը փորձում են հստակեցնել հետագա համագործակցության եղանակները: «Այժմ Եվրամիությունը վերանայում է ԵՄ Հարևանության քաղաքականության ծրագիրը, ինչը բնականոն գործընթաց է այն դեպքում, երբ այդ ծրագիրն արդեն մի քանի տարի գործում է: Հիմա մենք պետք է հասկանանք, թե ինչպես կարելի է ավելի լավ իրականացնել այդ քաղաքականությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Մարտինսը կարևորեց նաև այն հանգամանքը, որ Արևելյան գործընկերության 6 երկրների նկատմամբ պետք է տարբեր մոտեցումներ ցուցաբերվեն: Նա շեշտեց, որ ԵՄ-ն նախկինում էլ տարբերակում է դրել Արևելյան գործընկերության անդամ երկրների միջև, սակայն պետք է իրականացվի գոյություն ունեցող տարբերկման հստակեցում, որում հաշվի են առնվելու անցյալի դասերը և գործընկեր երկրների առաջարկները և տեսակետները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am