Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Երեւանում կասկածում են Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ զեկուցողի անաչառությանը

Երեւանում կասկածում են Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ զեկուցողի 
անաչառությանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կասկածներ ունի, որ Ղարաբաղի հարցով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող, բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը օբյեկտիվություն կդրսեւորի:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ ԱԳՆ-ում կայացած ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ուոլթերի այցելությանը Բաքու` Նալբանդյանն ասաց, որ Հայաստանի մոտեցումն այս հարցում հայտնի է: «Պետք է զերծ մնալ քայլերից, որոնք կարող են վնասել եռանախագահների` կարգավոմանն ուղղված ջանքերին: Պետք է զերծ մնալ նոր կառույցներ, ձեւաչափեր կամ աշխատանքային խմբեր ստեղծելուց, որոնք կվնասեն եռանախագահների գործունեությանը: Պետք է զերծ մնալ քայլերից, որոնք կվնասեն բանակցության խաղաղ կարգավորմանը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը`հավելելով, որ պետք է զերծ մնալ նաեւ այնպիսի զեկուցողներից, որոնց կողմերից մեկը` Ադրբեջանը, ամենաբարձր մակարդակով անվերջ շնորհակալություն է հայտնում շարունակական աջակցության համար»,- ասաց Նալբանդյանը` հավելելով, որ այս պարագայում կողմնակալության հարց է ծագում, եւ ինքը չի կարծում, որ նման քայլերը օգտակար կլինեն: «Պետք է զգույշ լինենք, որ նուրբ գործըթնացում վնաս չհասցվեն եռանախագահների ջանքերին, ովքեր ամեն ինչ անում են, որ հարցն ունենա խաղաղ կարգավորում»,- ասաց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը` հավաստիացնելով, որ իր տեսակետը կիսում են նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի իրադրության սրացման հարցերով Եվրախորհրդի խորհրդարանական վեժահաժողովի զեկուցող: Ուոլթերը միաժամանակ ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության ղեկավարն է: Մարտի 12-13-ին Ուոլթերը այցելել է Բաքու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am