Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Լիբանանի նախագահական ընտրությունները ձախողվել են 20-րդ անգամ

Լիբանանի նախագահական ընտրությունները ձախողվել են 20-րդ անգամ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բարրին մարտի 11-ին կրկին հետաձգել է երկրի նախագահի ընտրությունները` մինչև ապրիլի 2-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը, ձախողման պատճառն, ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ, խորհրդարանում ոչ բավարար քվորումն էր:

Ընտրությունը կայացած կհամարվի այն ժամանակ, երբ խորհրդարանական նիստին մասնակցեն 128 պատգամավորներից 86-ը: Սակայն խորհրդարանում ներկա է եղել ընդամենը 48 պատգամավոր:

Լիբանանի նախկին նախագահ Միշել Սլեյմանի պաշտոնավարությունն ավարտվել է 2014թ. մայիսի 25-ին, և մինչև այժմ` սկսած ապրիլի 23-ից, խորհրդարանը ձախողում է ընտրությունները:

Նախագահի գլխավոր թեկնածուներն են Սամիր Ջաաջաան և Միշել Աունը: Սամիր Ջաաջաայի նախագահ ընտրվելուն դեմ են հատկապես սիրիամետ կուսակցությունները և կազմակերպությունները: Նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 30-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am