Լիբանանի նախագահական ընտրությունները ձախողվել են 20-րդ անգամ
18:30, 11 Մարտ, 2015ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բարրին մարտի 11-ին կրկին հետաձգել է երկրի նախագահի ընտրությունները` մինչև ապրիլի 2-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը, ձախողման պատճառն, ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ, խորհրդարանում ոչ բավարար քվորումն էր:
Ընտրությունը կայացած կհամարվի այն ժամանակ, երբ խորհրդարանական նիստին մասնակցեն 128 պատգամավորներից 86-ը: Սակայն խորհրդարանում ներկա է եղել ընդամենը 48 պատգամավոր:
Լիբանանի նախկին նախագահ Միշել Սլեյմանի պաշտոնավարությունն ավարտվել է 2014թ. մայիսի 25-ին, և մինչև այժմ` սկսած ապրիլի 23-ից, խորհրդարանը ձախողում է ընտրությունները:
Նախագահի գլխավոր թեկնածուներն են Սամիր Ջաաջաան և Միշել Աունը: Սամիր Ջաաջաայի նախագահ ընտրվելուն դեմ են հատկապես սիրիամետ կուսակցությունները և կազմակերպությունները: Նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 30-ին:
© 2009 ARMENPRESS.am