Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ Կարսոն քաղաքի խորհուրդը մերժել է Աթաթուրքի արձանը տեղադրելու առաջարկը

ԱՄՆ Կարսոն քաղաքի խորհուրդը մերժել է Աթաթուրքի արձանը տեղադրելու 
առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կարսոն քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն դեմ է քվեարկել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը կանգնեցնելու մասին առաջարկին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է  «Ասպարեզ» պարբերականը: Արձանը տեղադրելու առաջարկի քննարկման ժամանակ դրան դեմ են արտահայտվել Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, Մոնտեբելլոյի քաղաքապետ Ջեք Հադջինյանը, պրոֆեսոր Լևոն Մարաշյանը, Գլենդել քաղաքի քարտուղար Արտաշես (Արդի) Քասախյանը և այլոք:

Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ռաիֆե Գուլրու Գեզերը մեկն է  եղել քչերից, ովքեր իրենց ելույթում կողմ են արտահայտվել արձանի տեղադրմանը: Անգամ Կարսոնի քաղաքապետ Ջիմ Դիըրը, ում պատկանում էր հուշարձան տեղադրելու առաջարկը, քվեարկության ժամանակ փոխել է իր որոշումն ու դեմ քվեարկել:

Արձանի տեղադրմանը դեմ են նաեւ ամերիկաբնակ հույները: Նրանք ստորագրահավաք են սկսել ու նամակի տեքստ են պատրաստել` հորդորելով քաղաքային խորհրդի անդամներին Ցեղասպան պետության արձան չդնել ժողովրդավար երկրում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am