Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

GSP+ համակարգը կշարունակի գործել Հայաստանում. Գարեգին Մելքոնյան

GSP+ համակարգը կշարունակի գործել Հայաստանում. Գարեգին Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ հանգամանքից, որ այս տարվա հունվարի 2-ից Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, Եվրամիության նախաձեռնած  GSP+ համակարգը կշարունակի գործել Հայաստանում, եւ, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանի հավաստիացմամբ, անհանգստանալու որեւէ հիմք չկա:

«GSP+ համակարգը ներկայումս գործում է եւ այն Եվրոպական հանձնաժողովից ունի հստակ կարգավորումներ, թե որ դեպքում է տրվում երկրին, ինչ ընթացակարգով: Նաեւ հետագայում մոնիտորինգներ են իրականացվում: Համաձայն սահմանված ընթացակարգի` Հայաստանի մասով մոնիտորինգ իրականացվում է: Հայաստանը ներկայացրել է զեկույց, որոշակի աշխատանքային կարգով ցույց տվել, թե ինչ է արվում: Հանգստություն եւ վստահություն ունեմ, որ պահանջվող բոլոր ընթացակարգերն իրականացնում ենք, եւ որեւէ հիմք ես չեմ տեսնում, որ GSP+-ի հարցը կարող է քննարկվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, մարտի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց Գարեգին Մելքոնյանը:

Փոխնախարարը շեշտեց, որ Հայաստանը տարիներ առաջ է դիմել GSP+ համակարգին անցնելու համար եւ այդ համակարգից օգտվող սահմանափակ թվով երկրներից մեկն է:  «Այդ արտոնությունը տրվում է երկրի կողմից ներկայացված հայտի հիման վրա: Երկիրը  պետք է ցուցաբերի համապատասխան հետաքրքրություն: GSP+-ի տրամադրման հիմնական պայմանը փաթեթում ներառված 27 միջազգային կոնվենցիաներին մաս կազմելն ու դրանք հավուր պատշաճի կատարելն է»,- ասաց Գարեգին Մելքոնյանը` հավելելով, որ իրականացված մոնիտորինգի արդյունքում Եվրոպական հանձնաժողովը որոշում է ընդունել առ այն, որ Հայաստանը բավարարում է պայմանները եւ նա կարող է օգտվել համակարգից:  

«Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգե-ը (GSP+) հնարավորություն է տալիս համակարգից օգտվող երկրներին տեղական ծագման շուրջ 6400 ապրանքատեսակներ ԵՄ շուկա արտահանել արտոնյալ պայմաններով:

GSP+ համակարգի համար գերակայություն է համարվում կայուն զարգացմանն ու լավ, արդյունավետ կառավարմանն աջակցելը: GSP+ համակարգից օգտվելու նախապայմաններն արտացոլված են GSP+ կանոնակարգի մեջ։ Ցանկացած շահառու երկիր պետք է վավերացրած լինի մարդու իրավունքների, հիմնական աշխատանքային պայմանների, կայուն զարգացման և լավ կառավարման բնագավառներին վերաբերող բոլոր 27 կոնվենցիաները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am