Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՏԿԱԻՆ-ում շտաբային ուսումնավարժություն է անցկացվել

ՏԿԱԻՆ-ում շտաբային ուսումնավարժություն է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 4-ին տեղի է ունեցել «Հանրային առողջապահության ոլորտում կենսաբանական գործոնով պայմանավորված միջազգային նշանակության արտակարգ իրավիճակի ներուժ ունեցող կամ որպես միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ գնահատված դեպքի տարածման կանխարգելման», «Հանրային առոջապահական լաբորատորիայում վթարի հետևանքով կենսաբանական վտանգավոր բնույթի արտահոսք» թեմաներով շտաբային ուսումնավարժություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, այդ նպատակով ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանով ստեղծվել էր բազմաոլորտ վարժանքների նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական աշխատանքային խումբ` ՏԿԱՒՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանի ղեկավարությամբ: Միջգերատեսչական աշխատանքային խումբը կազմված է հանրապետության գրեթե բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներից:

Ուսումնավարժության նպատակն է կատարելագործել ճառագայթային, մանրէաբանական մշտական հսկողության համակարգի (ՃՔՄՄՀՀ) հիմնարկների անձնակազմի հմտությունները, ստուգել հանրապետության տարածքում կենսաբանական բնույթի ԱԻ հետևանքների վերացման ընթացքում համագորածկցության հետագա բարելավման ուղիները ՏԿԱԻՆ փրկարար ծառայության և ՃՔՄՄՀՀ միջև, ապահովել միջազգային առողջապահական կանոնների պահանջների ներդրումը և այլն:

Բացման խոսքով հանդես է եկել ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ընտրված թեմաները շատ արդիական են` հաշվի առնելով վերջին տարիներին աշխարհի տարբեր պետություններում` այդ թվում Հայաստանում և հարևան երկրներում արձանագրված տարբեր հարուցիչներով պայմանավորված հիվանդության դեպքերը: «Միջազգային ահաբեկչության ակտիվացումը հաշվի առնելով` ցանկացած ժամանակ կարող են ի հայտ գալ միանգամայն անհայտ ծագման վարակներ, կամ հանրապետության տարածք հիվանդ կենդանիների անցկացման փորձեր լինեն: Միաժամանակ, կարող են լինել ներլաբորատոր վթարներ, որոնք իրենց հերթին պատահականության, մարդկային անփութության պատճառով կարող են դառնալ կենսաբանական բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման պատճառ»,- նշել է Վ. Գաբրիելյանը:

Ոսումնավարժության ընթացքում թեմային վերաբերող զեկույցներով և առաջարկություններով են հանդես եկել բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները, որոնց ընթացքում աշխատանքային խումբը բուռն քննարկումներ է անցկացրել առաջարկվող մտահղացումների և միջոցառումների կազմակերպման ու իրագործման վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am