Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատմաբանը խորհուրդ է տալիս Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման հարցում ապավինել սեփական ուժերին

Պատմաբանը խորհուրդ է տալիս Հայոց ցեղասպանության հետեւանքների 
վերացման հարցում ապավինել սեփական ուժերին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը պատմական հարթակից ներկայացնելու համար հայ պատմաբանները կատարել են գրեթե ամեն ինչ. ներկայացված են տասնյակ գրքեր, աշխատություններ, որոնք մանրամասնորեն եւ փաստերով ապացուցում են մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգությունը: Տեսակետը պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Ներսիսյանինն է: Միակ բացթողումը, որ առկա է` ցեղասպանագիտության մասին ուսումնասիրությունների բացակայությունն է:

«Ոչ թե ընդհանուր ցեղասպանագիտության մասին ուսումնասիրություններ, այլ հենց Հայոց ցեղասպանության մասին: Պետք է համակողմանի ուսումնասիրություն իրականացնել` հասկանալու համար, թե ինչու տեղի ունեցավ դա, ինչու հենց հայերը, ինչու հենց դարասկզբին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասում է պատմաբանը:

Նա խորհուրդ է տալիս զերծ մնալ քաղաքական ռոմանտիզմից եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում լինել առավել սթափ եւ իրապաշտ: Ըստ Ներսիսյանի, այս կամ այն երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զուտ բարոյական հաղթանակ է, քանի որ այն չի հանգեցնի Թուրքիայի կողմից հատուցման: Պատմաբանը տարօրինակ է համարում այն հանգամանքը, որ հայ ժողովուրդը ամեն տարի սրտատրոփ սպասում է ԱՄՆ նախագահի ելույթին կամ ԱՄՆ կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ներսիսյանը վստահ է`ԱՄՆ-ն կշարունակի շահարկել Հայոց ցեղասպանության հարցն ու Թուրքիայի հետ հարաբերությունները չվատացնելու համար չի ճանաչի Մեծ եղեռնը, միաժամանակ, եթե անգամ ճանաչի էլ, դա չի հանգեցնի հետեւանքների հատուցման: Ներսիսյանը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Ռուզվելտը 1981թ. արդեն արտասանել է Հայոց ցեղասպանություն բառը, սակայն դա որեւէ փոփոխության չի հանգեցրել: Այս առնչությամբ պատմաբանը խորհուրդ է տալիս հետեւանքների վերացման հարցում ապավինել սեփական ուժերին եւ հրեաների օրինակով սկսել հողատարածքներ գնել Արեւմտյան Հայաստանում եւ ժամանակի ընթացքում փոխել ժողովրդագրական պատկերը:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am