Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Բրիտանական մետաղադրամների վրա կհայտնվի Եղիսաբեթ Բ-ի նորացված դիմանկարը

 Բրիտանական մետաղադրամների վրա կհայտնվի Եղիսաբեթ Բ-ի նորացված դիմանկարը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական մետաղադրամների վրա Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու դիմանկարը նորացվել Է, նոր մետաղադրամները շրջանառության մեջ կմտնեն արդեն մոտ ժամանակներս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 2-ին հաղորդել Է Թագավորական դրամահատարանը: Նոր նկարը դրամահատարանը ներկայացրել Է Դիմանկարների ազգային պատկերասրահի հետ համատեղ:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, թագուհու 63-ամյա կառավարման ընթացքում սա նրա նկարի արդեն հինգերորդ նորացումն Է: Առաջին դիմանկարում, որը հայտնվել Է 1956 թվականին, դեռ պատանի Եղիսաբեթ Բ-ն պատկերված Է դափնեպսակով: Հետագա բոլոր նկարներում նրա գլուխը պսակել Է թագը: Վերջին անգամ նկարը նորացվել Է 1998 թվականին:

Նոր դիմանկարն ընտրվել Է հատուկ հանձնաժողովի անցկացրած մրցույթի արդյունքներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am