Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը նախորդ տարեվերջին ցանկալի է համարվել հայաստանաբնակների կողմից

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը նախորդ տարեվերջին ցանկալի է 
համարվել հայաստանաբնակների կողմից

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը սոցիոլոգիական հարցմանը մասնակցած ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ցանկալի է համարել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց  Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:  

«2014 թվականի հոկտեմբերին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը, արդյո՞ք կարծում եք, որ Հայաստանի ընդգրկումը այդ միությանը ցանկալի էր»  հարցին` հարցվածների 11 տոկոսը պատասխանել է «Միանշանակ այո», 53 տոկոսը` «Ավելի շուտ այո», ստացվում է, որ 64  տոկոսը դրական է վերաբերվում ԵՏՄ-ին անդամակցությանը:

Արամ Նավասարդյանի խոսքով` հետազոտության արդյունքներն այս մասով համընկնում են իրենց նախկին հետազոտությունների տվյալների հետ:

Արևմուտքի կողմից ռուսական պատժամիջոցների և նավթի գների անկման պատճառով վերջին երեք շաբաթների ընթացքում ռուսական ռուբլին արժեզկվել է, ինչպե՞ս այն կանդրադառնա ձեր ընտանիքի և Հայաստանի տնտեսական վիճակի վրա» հարցին էլ` հարցվածների մեծամասնությունը մատնանշել է բասացական ազդեցության հավանականությունը: Մասնավորապես, 45 տոկոսը նշել է, որ «Շատ վատ կանդրադառնա», 21 տոկոսը` «Ավելի շուտ վատ կանդրադառնա»,  այսինքն` 66 տոկոսը վատ փոփոխություններ է ակնկալել: ՀՀ տնտեսության վրա ազդեցությունը հարցվողներն ավելի շատ են կանխատեսել` 88 տոկոսը նշել է, որ վատ կանդրադառնա ռուբլու արժեզրկումը ՀՀ տնտեսության վրա:

Նոյեմբերի 20-27-ին Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունն իրականացրել է հետազոտություն ողջ Հայաստանում` 1067 մարդու շրջանում, կատարվել է դեմ առ դեմ հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am