Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տաքսիների հաշվիչները ստուգաչափվում են նաև մարզերում

Տաքսիների հաշվիչները ստուգաչափվում են նաև մարզերում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում և մարզերում տաքսի ծառայություն մատուցող վարորդների համար սահմանված է պետական տուրքի վճարումների տարբերակված սկզբունք` Մարդատար-տաքսի ավոտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպումը կանոնակարգող «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում տեղ գտած փոփոխությունների համաձայն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Երևանում տաքսի ծառայություն մատուցելու համար սահմանվել է 12 հազար դրամ ամսական տուրք, եռամսյակային կտրվածքով՝ 34 հազար, տարեկան՝ 120 հազար դրամ: Հանրապետության մյուս՝ 49 քաղաքներում, ամսական տուրքը կազմում է 8 հազար, եռամսյակայինը՝ 23 հազար, տարեկանը՝ 80 հազար դրամ: 700 գյուղական համայնքներում տաքսի ծառայություն մատուցող ֆիզիկական անձինք ամսվա ավարտին կվճարեն ավելի քիչ՝ 5 հազար դրամ: Եռամսյակի և տարեկան տուրքի համար վճարվող գումարները ևս ավելի պակաս են. համապատասխանաբար՝ 13 հազար 500 և 45 հազար դրամ:

Օրենքում տարբերակված մոտեցում է ցուցաբերվել 183 սահմանամերձ բնակավայրերի տաքսու վարորդներին: Ամսական տուրքը նրանց համար կազմում է 4 հազար դրամ, եռամսյակայինը՝ 9 հազար, տարեկանը՝ 30 հազար դրամ: Տարածված լուրերը, թե օրենքով վարորդներին պարտադրվում է հանրապետության հեռավոր մարզերից հասնել մայրաքաղաք՝ հաշվիչները ստուգաչափելու համար, իրականությանը չեն համապատասխանում: «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության ղեկավարը հերքում է շրջանառվող ասեկոսեները. «Չափագիտության ազգային ինստիտուտն ունի մշտական բաժիններ, որոնք գործում են և զբաղվում են նաև տաքսու հաշվիչների ստուգաչափման աշխատանքներով»: Հարկ եղած դեպքում Վանաձորում, Գյումրիում, Կապանում և Գավառում ներկայում գործող մշտական բաժինների աշխարհագրությունը կարող է ընդլայնվել:

Չափագիտության ազգային ինստիտուտը պատրաստ է իր մասնագետներին գործուղել հանրապետության ցանկացած քաղաք՝ ստուգաչափման գործընթացը տեղում իրականացնելու համար: Տաքսու վարորդներին արագ սպասարկելու համար ոչ միայն մարզերում, այլ նաև մայրաքաղաքում բացվել են հավելյալ բաժիններ՝ հետևյալ հասցեներում` Քաղաք Երևան, Ազատության պողոտա 10/1 հասցեում, քաղաք Երևան, Գուրգեն Մահարի փողոց 1/1 հասցեում, Տաքսիստների ասոցիացիայի հետ կա պայմանավորվածություն, որ սպասարկող անձնակազմ գործի նախկին տաքսապարկի տարածքում՝ Ջուղայի 8 հասցեում: Մեկ հաշվիչի ստուգաչափման արժեքը 2 հազար 400 դրամ է՝ (ներառյալ ԱԱՀ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am