Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

ԻՊ-ն նոր հանցագործություններ է կատարել Մոսուլում

ԻՊ-ն նոր հանցագործություններ է կատարել Մոսուլում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԻՊ-ն Մոսուլում մի քանի կարևոր կամուրջներ է ականապատել՝ մտադրություն ունենալով դրանք պայթեցնել քաղաքի վրա իրաքյան ուժերի հարձակում սկսելու ժամանակ:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, Մոսուլի հարավում ահաբեկիչները Ջուբուր ցեղախմբի 12 երիտասարդի են սպանել:

Աղբյուրի տեղեկացմամբ, ալ Բաղդադի քաղաքում անվտանգության ուժերի ռմբակոծության հետևանքով 4 մահապարտ-ահաբեկիչ են սպանվել: Մայրաքաղաք Բաղդադի հարավում՝ Սայիդիա շրջանում, պայթյունի հետևանքով մեկ զոհ և 8 վիրավոր են գրանցվել: Միևնույն ժամանակ, Բաղդադի Դաուրա շրջանում հրթիռներ ընկնելու հետևանքով 3 զոհ և 7 վիրավոր են գրանցվել:

Իրաքյան բժշկական աղբյուրների տեղեկացմամբ, ԻՊ-ի 17 ահաբեկիչ են սպանվել միջազգային դաշինքի ռմբակոծության արդյունքում Սիրիայի սահմանակից Կաիմ քաղաքի մերձակայքում: Վիրավորվել են շուրջ 30 ահաբեկիչ: Սամրա քաղաքի հյուսիսում բախումների հետևանքով ԻՊ-ի տասնյակ ահաբեկիչներ են սպանվել:

Ավելի վաղ «Իսլամական պետության» ահաբեկիչները պայթեցրել էին իրաքյան Մոսուլում գտնվող Ալ Խադար հնագույն մզկիթը: ԻՊ-ն համացանցում տարածել էր տեսանյութ, որտեղ ցուցադրվող կադրերում երևում են, թե ինչպիսի ավերածությունների է ենթարկվել Մոսուլի պատմական թանգարանը:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am