Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ջուդի Չուն Կոնգրեսի ամբիոնից հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին

 Ջուդի Չուն Կոնգրեսի ամբիոնից հարգանքի տուրք է 
մատուցել Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին

ՎԱՇԻՆԳԹՈՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն Ներկայացուցիչների պալատի բարձր հարթակից դատապարտել է Ադրբեջանի շարունակական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ և Արցախի ժողովրդի ազատությանն ուղղված կոչ արել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականըˋ փետրվարի 26-ին ամերիկացի օրենսդիրն ազդեցիկ ելույթով է հանդես եկել և ոգեկոչել Սումգայիթում, Բաքվում և Կիրավոբադում Ադրբեջանի կողմից իրականացված հայկական ջարդերի զոհերի հիշատակը: «Խորհրդային միության փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատագրմանը և ինքնորոշմանն ուղղված խաղաղ շարժմանը հետևեցին կանխամտացված և կառավարության կողմից հովանավորված հարձակումները: Դրան հաջորդող երկու տարիներին Արցախի բնակչությունը պարբերաբար ենթարկվեց դաժան և ռասայական ջարդերի, որոնք մռայլ հիշեցումը եղան Հայոց ցեղասպանության օրերի: Հարյուրավորները սպանվեցին, հազարավորները տեղահանվեցին, իսկ հայկական համայնքըˋ թե´ Արցախում, թե´  Սփյուռքում, շարունակում է կրել Սումգայիթի, Կիրավաբադի և Բաքվի դաժան հարձակումների սպիները»,- նշել է կոնգրեսականը:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը ողջունել է կոնգրեսական Չուի այս քայլը և արժևորել նրա ջանքերը իրազեկելու իր կոլեգաներին Բաքվի շարունակական ագրեսիայի վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am