«Նասդաք Արմենիա»-ում դոլարի առքուվաճառք չի կատարվել
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում փետրվարի 26-ին դոլարի առքուվաճառք չի կատարվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 479.75 դրամ, պահանջարկը` 479.00 դրամ:
Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 450 մլն դրամի գործարք: Առաջարկը կազմել է 15.00, պահանջարկը` 14.50 տոկոս, միջին տոկոսադրույքը` 15.0000:
Հունվարի 20-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 475.00, 21-ին` 471.33, 22-ին` 470.00 դրամ, 24-ին և 25-ին գործարք չի կատարվել, հունվարի 26-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 474.50 դրամ, 27-ին, 28-ին, 29-ին, 30-ին և փետրվարի 1-10-ը գործարք չի կատարվել: Փետրվարի 11-ին միջին փոխարժեքը կազմել է 480.00 դրամ, 13-ին` 479.25 դրամ, 14-ին և 15-ին գործարք չի կատարվել: Փետրվարի 16-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 479.25 դրամ, 17-ին` 479.68 դրամ, 18-ին` 479.26 դրամ, 19-ին, 20-ին, 21-ին և 22-ին գործարք չի կատարվել: Փետրվարի 23-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 479.54 դրամ, 24-ին` 479.63 դրամ, 25-ին` 480.00 դրամ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում