Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՀՀ-ն բարձր է գնահատում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը արդարադատության ոլորտում

ՀՀ-ն բարձր է գնահատում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը արդարադատության 
ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կարևորում է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը  դատաիրավական բարեփոխումների ոլորտում: Այդ մասին Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Վուդվորդ Քլարկ Փրայսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նա բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության հետ համագործակցության մակարդակը՝ շեշտելով  շարունակական համագործակցության կարևորությանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունից, Վուդվորդ Քլարկ Փրայսը կարևորել է Հայաստանի հետ իրավական ոլորտի համագործակցությունը: Նա շնորհակալություն է հայտնել նախարարին կառուցողական համագործակցության համար՝  ևս մեկ անգամ հավաստելով նախարարության հետ փոխգործակցության պատրաստակամությունը: 

Հանդիպմանը քննարկվել են արդարադատության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես,  անդրադարձ է եղել քրեակատարողական համակարգի արդիականացմանը, Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանը, էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացմանը, դատավորների վերապատրաստմանը, օրենսդրական հմտությունների բարելավմանն առնչվող հարցերում համագործակցության ուղիներին:

Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության հնարավորությունների հետագա ընդլայնմանը: Երկուստեք արձանագրվել է վերջին տարիներին իրավական ոլորտին առնչվող հայ-ամերիկյան ջանքերի դրական արդյունքները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am