Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իսպանիայի Բուրխասոտի քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Բուրխասոտի քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչել է Հայոց 
ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Բուրխասոտ քաղաքի քաղաքային խորհուրդը հունվար ամսվա ընթացիկ նիստում ընդունել է «Compromis» կուսակցության ներկայացրած միջնորդագիրը, որով քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և դատապարտում է դրա ընթացքում կատարված մարդկության դեմ հանցագործությունները։ Այն ընդունվել է «Compromis» և «EU» կուսակցությունների «կողմ» և «PSPV-PSOE» և «PP» կուսակցությունների «ձեռնպահ» քվեարկությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջնորդագրում նշված է. «Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը, ցեղասպանության, որը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: 1915-1921թթ. ներկայիս Թուրքիայի տարածքում տեղի ունեցան հայ ժողովրդի զանգվածային կոտորածներ և արտաքսումներ, հատկապես երիտթուրքերի վարչակարգի օրոք, ինչի արդյունքում զոհվեցին 1.5 միլիոն հայեր, իսկ մոտ 2 միլիոնը ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը՝ ստեղծելով հայկական մեծ սփյուռքը»:

Նախագիծը փոխանցվելու է Միսլատայի «Արարատ» ասոցիացիային, Իսպանիայի արտաքին գործերի նախարարին, Կոնգրեսում ներկայացված կուսակցական խմբերին, Վալենսիայի խորհրդարանում ներկայացված կուսակցական խմբերին, Իսպանիայում ՀՀ դեսպանությանը և Բուրխասոտի հասարակական կազմակերպություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am