Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կառավարությունը կհանդիպի առևտրականներին. գործադիրը կատարել է բոլոր պայմանավորվածությունները

Կառավարությունը կհանդիպի առևտրականներին. գործադիրը կատարել է բոլոր 
պայմանավորվածությունները

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը հանդիպում կկազմակերպի բողոքի ակցիաներ անցկացնող տարբեր տոնավաճառների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նրանց բարձրացրած հարցերը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայատարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետի խնդրանքով ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրեց «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի շուրջ տնտեսվարողների հետ նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Միրումյանի խոսքով՝  նոր օրենքը, որն ընդունվեց նախորդ տարվա հունիսին, նախատեսում էր փոխզիջումային տաբերակ: Մասնավորապես, պետությունը շեշտակիորեն նվազեցրեց հարկային բեռը՝ սահմանելով փաստաթղթավորման պարտադիր պահանջ: «Օրենքի կիրառումը նախորդ տարվա հոկտեմբերի մեկից տեղափոխվեց մինչ փետրվարի մեկը, ինչը պայմանավորված էր չկարգավորված հարցերով, որոնք գործընթացի իրականացումը դժվարացնում էին: Կային բազմաթիվ տնտեսավարողներ, ովքեր ՀՀ-ի տարածքից դուրս կատարում էին ապրանքային ձեռքբերումներ, սակայն տեղափոխությունը կատարում էին մասնագիտացված կազմակերպության միջոցով, ովքեր փաստաթղթով չէին աշխատում: Կառավարությունն այդ նպատակով ընդունեց նոր նախագիծ, որով կարգավորվեց այդ խնդիրը: Մյուս հարցը վերաբերում էր գույքագրման սահմանված ձևին, որն, ըստ տնտեսավարողների, մատչելի չէր: Մենք վերանայեցինք նաև այդ ձևը և էականորեն հեշտացվեց ապրանքների գույքագրման կարգը, որը պետք է ներկայացնվի ընդամենը մեկ անգամ՝ ներկայացնելով ապրանքախմբի անվանումը և քանակը»,- ասաց Միրումյանը: Նրա խոսքով՝ հաջորդ հարցը վերաբերում էր օրենքի շուրջ իրազեկման խնդիրներին: Ըստ փոխնախարարի, այս ընթացքում հասարակական կազմակերպությունները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել տնտեսավարողների հետ, իրազեկել նրանց՝ գործընթացը կազմակերպելու համար:

ՀՀ վարչապետն արձագանքելով նշեց, որ այսօր կազմակերպվելու է հանդիպում տնտեսավարողների հետ և փաստեց, որ կառավարությունը նրանց հետ ինչ պայմանավորվել էր, կատարել է: Ի դեպ, ՓՄՁ-ների ներկայացուցիչները կրկին հավաքվել են կառավարության շենքի առջև:

Փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոսի, միաժամանակ, տնտեսավարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ: Առևտրականները հայտարարեցին, որ ցանկանում ենգործունեություն ծավալել նախկինի պես՝ վճարելով հաստատագրված վճար և իրենց պահանջն է՝ կասեցնել նոր օրենքի կիրառումը: Օրենքն ուժի մեջ պետք է մտներ 2014 թվականի նոյեմբերից 1-ից, սակայն բողոքի ակցիաներից հետո օրենքի գործողության ժամկետը հետաձգվեց մինչև փետրվարի 1-ը։ Նոր փոփոխությամբ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում տնտեսավարողը նախազգուշացվելու է, երկրորդ անգամ՝տուգանվելու 20 հազար դրամով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Ավելի վաղ գործադիրի ներկայացուցիչները նշում էին, որ օրենքն ուղղված է խոշոր բիզնեսին՝ նրան հարկային դաշտ բերելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am