Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն պետք Է պահպանեն համագործակցելու հնարավորությունը. Հենրի Քիսինջեր

ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն պետք Է պահպանեն համագործակցելու հնարավորությունը. Հենրի Քիսինջեր

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը պետք Է Ուկրաինայի շուրջը ծագած հակամարտությունից դուրս գան այն կերպ, որ պահպանեն առավել կարեւոր միջազգային հարցերի գծով գործակցելու հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է ամերիկացի ամենահեղինակավոր քաղաքական գործիչներից մեկը՝ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը:  МНЕНИЕ

«ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերը պետք Է համընկնեն շատ հիմնախնդիրների, մասնավորապես, իսլամական ծայրահեղականության հարցում»,- հայտարարել Է նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի զինված ուժերի գործերի կոմիտեում կայացած ունկնդրումների ժամանակ: Ուստի, նշել Է նա, Ուկրաինայի շուրջն իրադրությունն անհրաժեշտ Է կարգավորել «այնպես, որ Ռուսաստանը երկարաժամկետ հեռանկարում մնա միջազգային հարաբերությունների մասնակից, որտեղ նա պետք Է Էական դեր խաղա»:  

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Մոսկվայի ներկայիս գործողություններն 91-ամյա քաղաքական գործիչը գնահատել Է որպես «այն պետությունների ռազմավարական կողմնորոշմանը մարտահրավեր նետելու» փորձ, «որոնք մի ժամանակ եղել են իր ուղեծրում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am