Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Երևանյան բեսթսելեր 2/47. Մարկեսի «Նահապետի աշունը» ստեղծագործությունը բեսթսելերների ցանկում է

Երևանյան բեսթսելեր 2/47. Մարկեսի «Նահապետի աշունը» ստեղծագործությունը 
բեսթսելերների ցանկում է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակի առաջատարն այս շաբաթ կրկին է Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունն է: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էկզյուպերիի ամենահայտնի երկը: Այն հայերեն վերահրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

Օրհան Փամուքի «Իմ անունը կարմիր է» գիրքը երկրորդ հորիզոնականում է: Փամուքի վեպը, հեղինակի խոստովանությամբ, իր ամենագունեղ և լավատեսական ստեղծագործությունն է: Վեպի ժանրին տիրապետելու իր հմտությունով ու կիրառված ինքնատիպ լուծումներով հանդերձ՝ Փամուքն անսահման սեր է ներդրել իր երկում, որը վեպի գրավչության ամենամեծ գաղտնիքն է:

Երրորդ  հորիզոնականում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: Այն վերահրատարակել է «Բուկինիստ» հրատարակչությունը:

Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» ևս ընդգրկվել է բեսթսելերների ցուցակում: «Դաշնակահարուհին» վեպով Ելինեկը հայտնի դարձավ աշխարհին: Վեպում ներկայացվում է բարդ հոգեբանությամբ մի կերպար, որի ներաշխարհում կանոնիկ կյանքի և սեռական ներքին ձգտումների բարդ հակադրությունն է:

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» ստեղծագործությունը, ինչպես նաև պատմվածքները և հարցազրույցները ամփոփող ժողովածուն հինգերորդ հորիզոնականում է:

Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը վեցերորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:

Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» է, որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:

Օնորե դը Բալզակի «Հայր Գորիո» ստեղծագործությունը ութերորդ հորիզոնականում է: Գործը
Հայր Գորիոյի՝ իր աղջիկների հանդեպ տածած սիրո մասին է: Այն յուրահատուկ և ինքնատիպ ստեղծագործություն է:

Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը`«Ալքիմիկոսը» իններորդ հորիզոնականում է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Բնագրից հայերեն է թարգմանվում առաջին անգամ:

«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում է Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» բեսթսելերը, որ բնորոշվել է իբրև XIV դարի դեկորներում ծավալվող փիլիսոփայական կամ աստվածաբանական դետեկտիվ, միջնադարյան աշխարհն իր բոլոր շերտերով ընդգրկող հանրագիտարանի արժեք ունի և դրա հետ մեկտեղ պոստմոդեռնիստական գրականության կոթողներից մեկի համարում: Նոր «Վարդի անունը», որտեղ հեղինակը բազմաթիվ խմբագրական ու լեզվական շտկումներ է արել, ինչ-ինչ կրճատումներ, մասնավորապես լատիներեն մեջբերումների առումով, լույս տեսավ 2013-ին, և ֆրանսերենից հետո հայերենը երկրորդ լեզուն է, որով թարգմանվել է:

 Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական,տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ Քանակ
1 0

Անտուան դը Սենտ Էկզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 16
2 +4 Օրհան Փամուք «Իմ անունը կարմիր է» Անտարես 15
3 -1

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 13
4 +4 Էլֆրիդե Ելինեկ «Դաշնակահարուհին» Անտարես 10
5 նոր

Գաբրիել Գարսիա Մարկես

«Նահապետի աշունը»

Բուկինիստ 8
6 -2

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 8
7 *

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

«Մեծն Գեթսբին»

Զանգակ 8
8 * Օնորե դը Բալզակ «Հայր Գորիո» Էդիթ Պրինտ 7
9 -1 Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» Անտարես 7
10 -1 Ումբերտո Էկո «Վարդի անունը» Անտարես 6

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am