Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունը հերքում է Գյումրիի ռուսական ռազմաբազայից զինծառայողի փախուստի մասին խոսակցությունները (լրացված)

ՀՀ ոստիկանությունը հերքում է Գյումրիի ռուսական ռազմաբազայից զինծառայողի 
փախուստի մասին խոսակցությունները (լրացված)

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հերքում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայից զինծառայողի փախուստի մասին խոսակցությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: «Ռուսական ռազմաբազայից զինծառայողի փախուստի մասին լուրն իրականությանը չի համապատասխանում»,- փոխանցեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Գյումրիում խոսակցություններ էին տարածվել, որ ռուսական ռազմաբազայից կրկին զինծառայող է փախել, ինչը քաղաքում խուճապային տրամադրություններ է առաջացրել: 

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից Գյումրու քաղաքապետարանին ևս վստահեցրել են, որ նոր զինծառայողի փախուստի մասին ասեկոսեները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց քաղաքապետի մամուլի պատասխանատու Լիլիթ Մակարյանը: «Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հեռախոսազրույց է ունեցել ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարության, ինչպես նաև Գյումրիում ՌԴ հյուպատոսի հետ՝ կապված Գյումրիում տարածված խոսակցությունների հետ, թե ռուսական ռազմաբազայից կրկին զինծառայողէ փախել: Վերջիններս հերքել են տարածված լուրի հավաստիությունը` նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը և ապատեղեկատվություն է»,- նշեց Լիլիթ Մակարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]