Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատարագ Մրգավանում` Ավետիսյանների հոգու հանգստության համար

Պատարագ Մրգավանում` Ավետիսյանների հոգու հանգստության համար

ԱՐՏԱՇԱՏ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Մրգավան համայնքի Սուրբ Հակոբ եկեղեցում հունվարի 25-ին Տեր Մխիթար քահանա Ալոյանը պատարագ մատուցեց` Ավետիսյանների ընտանիքի հոգու հանգստության համար: Պատարագիչ քահանան խնկարկեց անմեղ զոհերի հիշատակը: Տեր Մխիթար քահանա Ալոյանն իր խոսքում մեջ բերեց աստվածաշնչյան «Մի սպանաներ» պատվիրանը եւ ներկաներին հորդորեց ապրել աստվածաշնչյան պատգամներով , որպեսզի չարժանանանք Աստծո բարկությանը: «Հոգին Աստծո կողմից մարդուն տրված պարգեւ է, որը իրավասու է վերցնել միայն Բարձրյալը»,- նշեց նա: Տեր Մխիթարը ստահակի արարքը համեմատեց առաջին մարդասպան Կայենի արարքի հետ: Նա ասաց, որ այդ ստահակը եղբայրասպան է, եւ մենք պետք է մեկի արարքով չչափենք մեր բարեկամ ռուս ժողովրդին: Եվ նորից ու նորից խաղաղություն կամեցավ Ավետիսյանների գերդաստանի նահատակների հոգուն, միաժամանակ խաղաղություն խնդրեց Աստծուց` Հարավի, Հյուսիսի, Արեւելքի եւ Արեւմուտքի ժողովուրդների համար:

Պատարագին մասնակցում էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետարանի աշխատակազմի մշակույթի եւ սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Սեյրան Նազարյանը, սոցապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանը, ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը,  այլ պաշտոնատար անձինք: Պատարագին ներկա էին նաեւ հավատացյալներ Բուրաստան, Բերքանուշ համայնքներից:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am