Պաշտոնական

Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՊՏՀ խորհրդի նիստ

5 րոպեի ընթերցում

Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՊՏՀ խորհրդի նիստ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՊՏՀ խորհրդի նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հանդես է եկել համալսարանի 2014 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների և 2014 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների մասին զեկույցով:Ռեկտորն անդրադարձել է ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու կատարելագործմանն ուղղված աշխատանքներին, ուսանողների առաջադիմությանը, գիտական գործունեությանը, փորձառության կազմակերպմանը, հասարակայնության հետ կապերին, բուհի միջազգայնացմանն ու տնտեսական գործունեությանը: Կորյուն Աթոյանի խոսքով՝ բուհի հիմնական խնդիրն է եղել և շարունակում է մնալ աշխատաշուկայում մրցունակ ու բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը: Համալսարանում իրականացվող բարեփոխումներն ուղղված են կրթության արդյունավետության բարձրացմանը, միջազգային կապերի զարգացմանն ու ընդլայնմանը, արտերկրի համալսարանների հետ համագործակցության խորացմանը: Զեկույցի ընթացքում ռեկտորը ներկայացրել է նաև համալսարանի 2015 թվականի համար նախատեսվող բյուջեի նախագծի ցուցանիշները:

Նիստի արդյունքներով խորհուրդը քննարկել և հավանություն է տվել ՀՊՏՀ-ի 2014 թվականի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու ֆինանսատնտեսական գործունեությանը, համալսարանի 2014թ. բյուջեի կատարման արդյունքները գնահատել բավարար և հաստատել համալսարանի 2015թ բյուջեն:

Ամփոփելով խորհրդի նիստի արդյունքները՝ Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ նշել է, որ համալսարանի ղեկավարությունն ու աշխատակազմը ջանքեր չեն խնայել 2014 թ. համալսարանի առջև դրված խնդիրները լուծելու, մերօրյա մարտահրավերներին դիմագրավելու և զարգացում ապահովելու հարցում: «Համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի 2014թ. համապարփակ զեկույցը հերթական անգամ փաստում է, որ «Մենք փոխվում ենք» կարգախոսով մեկնարկած բարեփոխումների գործընթացը հաստատուն կերպով առաջ է ընթանում: Անցած տարի համալսարանը գործունեության գրեթե բոլոր ոլորտներում արձանագրել է հաջողություններ. բուհի սոցիալական քաղաքականությունը ունի հասցեագրված ուղղվածություն, արդեն երկրորդ տարին է՝ իրականացվում է աշխատակիցների բժշկական ապահովագրություն, սոցիալապես անապահով առաջադեմ ուսանողները արժանանում են կրթաթոշակի, 10 տոկոսով բարձրացել է աշխատակիցների աշխատավարձը»,- նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ համալսարանի միջազգայնացման ճանապարհին կարևոր իրադարձություն էր Բրիտանական բիզնես դպրոցի բացումը: Համալսարանը հաջողությամբ շարունակում է Տեմպուսի ծրագրերը: Հովիկ Աբրահամյանի համոզմամբ՝ այս ամենն իր զգալի նպաստը կբերի համալսարանի մրցունակության բարձրացմանը միջազգային ասպարեզում: Վարչապետը նշել է, որ նոր որակ է ստացել նաև համալսարանի գիտահետազոտական կյանքը: ««Ամբերդ» հետազոտական կենտրոնը նախաձեռնել է նոր հետազոտությունների շարք, որոնց թեմաները, իմ հանձնարարությամբ, առաջարկել են բոլոր ճյուղային նախարարությունները: Վստահ եմ՝ այս նախաձեռնությունն էլ ավելի կբարձրացնի հետազոտությունների որակը և կենտրոնի հեղինակությունը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը կարևորել է, որ կրթօջախի հիմնանորոգման, միջավայրի արդիականացման խնդիրները շարունակում են առաջնահերթ մնալ: Հիմնանորոգվել և նոր տեսքի են բերվել համալսարանի 3 մասնաշենքերի նախասրահները, շուրջ 7 տասնյակ լսարաններ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս բոլոր քայլերը միտված են բուհի զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում կրթական համակարգի շարունակական կատարելագործման և արդիականացման հիմնախնդիրները: Այս համատեքստում Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ նշել է, որ որակյալ տնտեսագետներ պատրաստող հայաստանյան ամենամեծ բուհն իր գործունեությամբ հաշվետու տարվա ընթացքում նոր հաջողություններ է արձանագրել:

Ամփոփելով խոսքը՝ վարչապետը բուհի ղեկավարությանը և պրոֆեսորադասախոսական կազմին հորդորել է անել ամեն ինչ նոր ձեռքբերումներ և հաջողություններ արձանագրելու համար:

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027-ի Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Պաշտոնական

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027-ի Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Պաշտոնական

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Պաշտոնական

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Պաշտոնական

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Պաշտոնական

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

Պաշտոնական

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Պաշտոնական

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

Պաշտոնական

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում