Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Նադալը համառություն շնորհիվ Ավստրալիայի բաց առաջնության հաջորդ փուլում է

Նադալը համառություն շնորհիվ Ավստրալիայի բաց առաջնության հաջորդ փուլում 
է

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության խաղային երրորդ օրը հաջող էր մրցաշարի ֆավորիտների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շվեյցարացի Ռոժե Ֆեդերերը երկրորդ շրջանում 3-6, 6-3, 6-2, 6-2 հաշվով հետագա պայքարից դուրս թողեց Սիմոն Բոլելիին: Ջերեմի Շրդի-Անդրեաս Սեպ հանդիպումն ավարտվեց 5-7, 6-3, 2-6, 1-6 հաշվով և բաց առաջնության հաջորդ փուլում Ֆեդերերի հետ կխաղա Անդրեաս Սեպը: Մեծբերիտանացի Էնդի Մարեյը 6-1, 6-3, 6-2 հաշվով հաղթեց Մարինկո Մատոշևին: Հաջորդ շրջանոմ Մարեյը կխաղա պորտուգալացի Ժոաու Սոուզայի հետ: Իսպանացի Ռաֆայել Նադալը երկար և համառ պայքարում, մոտ 4 ժամ տևած պայքարից հետո հաղթեց Թիմ Սմիչեկին` 6-2, 3-6, 6-7, 6-3, 7-5: Ակնհայտ էր` իսպանացին վատառողջ է:

Կանանց պայքարում «Ռոդ Լեյվեր արենա»-ում Մարիա Շարապովան 6-1, 4-6, 7-5 հաշվով հաղթեց Ալեքսանդրա Պանովային: Երրորդ շրջանում Շարապովն կխաղա Զարինա Դիասի հետ: Գերմանուհի Կարինա Վիտյուֆտը 6-3, 6-0 հաշվով հետագա պայքարից դուրս թողեց ԱՄՆ ներկայացուցիչ Քրիստինա Մաքհեյին: Ֆրանսիուհի Կարոլին Գարսիան 6-3, 6-4 հաշվով հաղթեց Ստեֆանի Ֆեգելին: Ռուս Եկատերինա Մակարովան Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ շրջանում կխաղա Կարոլինա Պլիշկովայի հետ:

Ավստրալիայի բաց առաջնությունն անցկացվում է արդեն 103-րդ անգամ: Մինչ 1987 թվականը մրցաշարն անցկացում էր կանաչ սիզամարգի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունում ամենաշատը` 4 անգամ հաղթել են Անդրե Աղասին, Նովակ Ջոկովիչը և Ռոժե Ֆեդերերը: Կանանց պայքարում ամենատիտղոսակիրն ԱՄՆ ներկայացուցիչ Սերենա Վիլիամսն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am