Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Արա Ալոյանը բանաստեղծությունների երկու ժողովածու ներկայացրեց ընթերցասերների դատին

Արա Ալոյանը բանաստեղծությունների երկու ժողովածու ներկայացրեց 
ընթերցասերների դատին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ Արա Ալոյանը հանրությանը ներկայացրեց իր ստեղծագործություններն ամփոփող երկու նոր ժողովածու: Հունվարի 17-ին «Հայ գիրք» գրախանութում տեղի ունեցավ Ալոյանի «Մի լուսացիր» և «Ոտնահետքեր ջրաներկով» բանաստեղծությունների ժողովածուների շնորհանդեսը: Երկու գրքերը 2014 թվականին լույս է ընծայել «Արտագերս» հրատարակչությունը:

Արա Ալոյանն ընդգծեց, որ միանգամից երկու գիրք է հրատարակելը պայմանավորված է վերջին տարիների իր առավել արգասաբեր գործունեությամբ:

«Չկամեցա մեկ գրքով ներկայացնել բոլոր այդ ստեղծագործությունները, որովհետև «Ոտնահետքեր ջրաներկով»-ն զորեղ հավատի միտումներ ունի իր մեջ: Երկրորդը՝  «Մի լուսացիր»-ը, սիրո պատվիրանի պես է հնչում, և ավելի շատ սիրերգություն է հիշեցնում, և այս երկու գրքերի, ինչպես և իմ առաջին ժողովածուի ընդհանրությունը սիրերգությունն ու սերն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արա Ալոյանը:

Բանաստեղծի խոսքով՝ իր ընթերցողները տարբեր սեռի, զբաղմունքի և նախասիրությունների մարդիկ են: «Իմ ընթերցողը քնարականի հանդեպ հակում ունեցող մարդն է, հուզվող մարդը»,- հավելեց նա:

Շնորհանդեսի մասնակիցները շնորհավորեցին բանաստեղծին երկու գրքերի լույսընծայման առթիվ՝ մաղթելով նրան նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ:

Լրագրող, երաժիշտ, բանաստեղծ Արա Ալոյանը գրում է չափածո և արձակ ստեղծագործություններ: Ալոյանի պոեզիան 90-ականների կեսերից պարբերաբար ներկայացվել է հանրապետական գրական մամուլի հարթակներում, հնչել ռադիոեթերից: Ալոյանն արժանացել է Ռուբեն Սևակի անվան ամենամյա գրական մրցանակին: Էլեկտրոնային և տպագիր մամուլում հանդես է գալիս ինչպես գեղարվեստական ստեղծագործություններով, այնպես էլ հրապարակախոսական հոդվածներով, գրականագիտական ակնարկներով: Ալոյանի ստեղծագործությունները զետեղվել են տարբեր ալմանախներում, ժողովածուներում: 2003 թվականին հրատարակել է «Լույս դառնալուց առաջ» բանաստեղծությունների ժողովածուն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am