Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ինդոնեզական անհետացած ինքնաթիռում հայեր չեն եղել

Ինդոնեզական անհետացած ինքնաթիռում հայեր չեն եղել

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ինդոնեզական անհետացած ինքնաթիռում հայեր չեն եղել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Առավոտյան կապվել ենք Ջակարտայում ՀՀ դեսպանության հետ եւ վերջնականապես հստակեցրել, որ անհետացած ինքնաթիռում Հայաստանի քաղաքացիներ չեն եղել»,-ասաց Բալայանը:  

AirAsia ընկերության A320-200 օդանավը ցամաքային ծառայությունների ռադարներից անհետացել է դեկտեմբերի 28-ի առավոտյան` ժամը 6:24-ին՝ Սուրաբայ քաղաքի օդանավակայանից մեկնելուց 42 րոպե անց: Թեեւ գիշերվա ընթացքում մի քանի նավեր շարունակել են որոնումները, լայնամասշտաբ գործողությունն սկսվել է միայն արեւածագից հետո: Որոնումներին մասնակցում են մի քանի երկրներ: Ինքնաթիռն աղետի ոչ մի ազդանշան չի տվել: Օդանավը պետք է Սինգապուր ժամաներ ժամը 08:30-ին:

Ավիաընկերության ներկայացուցիչների տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռում եղել է 155 ուղեւոր, այդ թվում՝ 17 երեխա: Բացի այդ, օդանավում եղել են երկու օդաչու, բորտ-ինժեները եւ չորս բորտուղեկցորդներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am