Արցախ

Բակո Սահակյանը կարևորել է «Բեյզ Մեթըլս»-ի ներդրումը ԼՂՀ սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման մեջ

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը կարևորել է «Բեյզ Մեթըլս»-ի ներդրումը ԼՂՀ սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման մեջ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին մասնակցել է «Բեյզ Մեթըլս» ընկերության կոլեկտիվի ավանդական դարձած ամանորյա տոնական միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը շնորհավորել է ընկերության աշխատակիցներին, կարեւորել նրանց ներդրումը երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման մեջ եւ հույս հայտնել, որ այսուհետ եւս Արցախի ամենախոշոր գործարաններից մեկը կշարունակի աշխատել նույն եռանդով:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում