Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Իրաքում ահաբեկչության զոհ է դարձել 33 մարդ

Իրաքում ահաբեկչության զոհ է դարձել 33 մարդ

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի մայրաքաղաք Բաղդադին հարավից մերձակա Մդաին քաղաքում, դեկտեմբերի 24-ին ահաբեկչական հարձակման հետևանքով 33 մարդ զոհվել, ևս 55-ը վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է իրաքյան ոստիկանությունը:

Մահապարտ-ահաբեկիչը վրան կապած պայթուցիկ սարքը պայթացրել է կառավարական ուժերի կողքին կռվող սուննի զինյալների մոտ, ովքեր սպասում էին իրենց աշխատավարձերին:

Հնարավոր է զոհերի թիվը փոփոխվի, քանի որ զոհերի թվում ծանր վիրավորներ կան: 

Նախնական տեղեկություններով, զոհվել է բանակի 3 զինվոր:

Իրաքում ամսական միջին հաշվով բռնությունների զոհ է դառնում մոտ հազար մարդ: Իրավիճակն Իրաքում սրվել է  «Իսլամական պետության» հարձակումներից հետո, որը կարճ ժամանակում հսկողություն է հաստատել երկրի 1/3-ի վրա:

Իրաքյան իշխանություններին դեռ չի հաջողվում վերահսկել իրավիճակը, չնայած որ վերջին շրջանում բանակը, տարբեր ցեղախմբեր և ազգային կամավորական ջոկատները լուրջ վնասներ են հասցրել ԻՊ-ին, ազատագրել նրա հսկողության տակ գտնվող տարածքներ;


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am