Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Նազարբաևը վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը

Նազարբաևը վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է օրենք` Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացնում է Ղազախստանի Նախագահի պաշտոնական կայքը:

Մոսկվայում դեկտեմբերի 23-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի ամբողջացման մասին: 2014թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագիրն անցել է Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի վավերացման ազգային ընթացակարգերով: Կառույցը կսկսի լիարժեք գործել 2015թ. հունվարի 1-ից: Հաջորդ իսկ օրը Հայաստանը կդառնա կառույցի լիիրավ անդամ:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am