Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Մեծ Բրիտանիան մտադիր Է օտարերկրյա ուսանողներին վտարել երկրից ուսումն ավարտելուց հետո

Մեծ Բրիտանիան մտադիր Է օտարերկրյա ուսանողներին վտարել երկրից ուսումն 
ավարտելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի իշխանությունները չեն պատրաստվում հրաժարվել ներգաղթի կրճատման կոշտ քաղաքականությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է միջոցառումների նոր փաթեթը, որը երկրի ներքին գործերի նախարարությունը պատրաստել Է օտարերկրյա ուսանողների հետ կապված իրադրությունը նորմալացնելու նպատակով, որոնց հոսքը վերջին տարիներին Էապես աճ Է արձանագրել Միացյալ Թագավորությունում:  

Ենթադրվում Է, որ նոր կանոնները կսահմանվեն 2015 թվականի մայիսին կայանալիք համընդհանուր ընտրություններում պահպանողականների հաղթանակի դեպքում, նշում Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը: Դրանց համապատասխան, Եվրամիության մեջ չմտնող երկրներից ուսանողները, ավարտելով ուսումը բրիտանական բուհերում, պարտավոր կլինեն «անհապաղ հեռանալ թագավորությունից»: Այսչափ խիստ քայլի պատճառ Է նշվում գործնականում «վերահսկողության լիակատար բացակայությունը» դիպլոմ ստացածների հետագա ճակատագրի նկատմամբ այն բանից անմիջապես հետո, երբ նրանք թողնում են ուսումնական հաստատությունը:  

Ներկայում ուսումն ավարտած ուսանողների մեծ մասը հաշված օրերի ընթացքում իրենց այցագիրը վերաձեւակերպում են աշխատանքայինի: Նրանք դրա համար ստիպված չեն լինում հեռանալ Միացյալ Թագավորությունից: Բացի այդ, ոմանք նախընտրում են այլեւս չդիմել ներգաղթի պաշտոնական  մարմիններին եւ պարզապես անցնում են անլեգալ վիճակի:

«Ասոշիեյթեդ պրես»-ի տվյալներով՝ ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը հարկադրված Է եղել այս արմատական միջոցները ձեռնարկել ներգաթղի հերթական անմխիթարական վիճակագրության հրապարակումից հետո: Այդ տվյալների համաձայն՝ 2013 թվականի հունիսից մինչեւ 2015 թվականի հունիսն ընկած ժամանակաշրջանում օտարերկրացիների զուտ ներհոսքը երկիր կազմել Է 260 հազար մարդ: Դրա հետ մեկտեղ գործող պահպանողական վարչապետ Դեւիդ Քեմերոնի նախընտրական գլխավոր խոստումներից մեկը եղել Է մինչեւ 2015 թվականը ներգաղթյալների հոսքի կրճատումը  «տարեկան մինչեւ 100 հազար մարդ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am