Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Նավթամթերքի, ցորենի և ցեմենտի փոխադրումների կրճատումը նվազեցրել է ՀԿԵ- ի բեռնափոխադրումների ծավալը

Նավթամթերքի, ցորենի և ցեմենտի փոխադրումների կրճատումը նվազեցրել է ՀԿԵ-
ի բեռնափոխադրումների ծավալը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում  երկաթուղային բեռնափոխադրումների ծավալն այս տարի կազմել է 2 մլն 827.7 հազար տոննա, ինչը 6.3 տոկոսով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Բեռնափոխդրումների անկումը պայմանավորված է մետաղների, նավթամթերքի, ցորենի և ցեմենտի փոխադրումենրի կրճատումներով:

Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: Նա նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակում նկատվող բեռնափոխադրումների անկումն ազդել է ՀԿԵ-ի աշխատանքի արդյունավետության վրա:

 «Բեռնափոխադրումների ծավալի անկումը, իհարկե, ազդել է մեր շահույթի վրա, սակայն անցկացվել են որոշակի միջոցառումներ, որոնց շնորհիվ նվազեցվել է այդ ազդեցությունը: Բեռնափոխադրումների ընդհանուր ծավալում մենք առանձնացնում ենք երեք մասնաբաժին` ներմուծման, արտահանման և ներքին փոխադրումների: Ներմուծումը 2014-ին կազմել է 1 մլն 79 հազար տոննա, արտահանումը` 328.4 հազար տոննա, տեղական փոխադրումները` 1 մլն 420.3 հազար տոննա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց  Ռեբեցը:  Նա տեղեկացրեց, որ հիմնականում նվազել է երկաթուղային ցանցով արտահանման ծավալը, որը գլխավորապես դրսևորվել է ցեմենտի արտահանման ժամանակ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն զբաղեցնում է բեռնափոխադրումներին շուկայի 31 տոկոսը: 2008 թվականի համեմատ ընկերության մասնաբաժինը շուկայում աճել է 5 տոկոսով: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն 2008 թվականից Հայաստանի երկաթուղային համակարգի հավատարմագրված կառավարիչն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am