Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուբլու արժեզրկումը սպառնում է նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի տնտեսություններին

Ռուբլու արժեզրկումը սպառնում է նաեւ 
Թուրքիայի եւ Ադրբեջանի տնտեսություններին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական ազգային արժույթի` ռուբլու գնի անկումը սկսել է անդրադառնալ նաեւ Թոււրքիայի եւ Ադրբեջանի տնտեսությունների վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, ռուբլու արժեզրկումից հետո ռուսաստանյան սպառողների կողմից կրճատվել են թուրքական տեքստիլ ապրանքների գնումները: Բացի այդ, կտրուկ նվազել են տեքստիլի ապրանքների վաճառքները նաեւ Ստամբուլի շուկաներում:

Ադրբեջանի տարածքում փոխանակման կետերում անհետանում է դոլարը: Բաքվում դոլարի գնի զգալի աճ է գրանցվել: Դոլարի փոխարժեքը 0,784-ից աճել է 0,792 մանաթի: Որոշ փոխանակման կետերում դոլար չկա կամ դրանց տերերը չեն ցանկանում վաճառել այն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am