Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ ապրանքաշրջանառությունն Էական անկում Է արձանագրել

Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ ապրանքաշրջանառությունն Էական անկում Է արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հետ Ղազախստանի ապրանքաշրջանառությունը 2014 թվականի 11 ամսվա ընթացքում նվազել Է 19,7 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ղազախստանի ազգային Էկոնոմիկայի փոխնախարար Մադինա Աբիլքասիմովան հայտնել Է ճեպազրույցում՝ ամփոփելով հանրապետության կառավարության՝ դեկտեմբերի 20-ին Աստանայում կայացած նիստի արդյունքները: 

«Ընթացիկ տարվա 11 ամսվա ընթացքում Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը նվազել Է 19,7 տոկոսով, կրճատվել Է ինչպես արտահանումը, այնպես Էլ ներմուծումը: Բայց ընդհանուր առմամբ այս միտումը բնաթագրական Է ոչ միայն Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության համար. ընդհանուր առմամբ այս տարվա 10 ամսում մենք ապրանքաշրջանառության 8,3 տոկոս ընդհանուր նվազում ենք գրանցել մյուս առեւտրական գործընկերների հետ»,-Աբիլքասիմովայի խոսքը մեջբերել Է «Նովոստի Ղազախստան» գործակալությունը:

Նա նշել Է, որ ապրանքաշրջանառության նվազումը կապված Է մի շարք գործոնների հետ, եւ Ռուսաստանի տնտեսության մեջ ստեղծված իրադրությունը դրանցից մեկն Է միայն:

«Դա, ընդհանուր առմամբ, գների անկումն Է… ամենից առաջ նավթի եւ մետաղների: Դանդաղումը, որը մենք տեսնում ենք Ռուսաստանում, եւ հնարավոր բացասական տնտեսական աճը եւ ռեցեսիան, որը կանխատեսում են շատ փորձագետներ, այն, իհարկե, հետագա ազդեցություն կունենա մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալի վրա»,-եզրափակել Է փոխնախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am