Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ինտեգրացիան տարբեր գործընթացները բաժանարար գիծ չեն առաջացնի հայ- վրացական հարաբերություններում

Ինտեգրացիան տարբեր գործընթացները բաժանարար գիծ չեն առաջացնի հայ-
վրացական հարաբերություններում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-վրացական բարեկամական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում բավականին ակտիվացել են, եւ երկու պետությունների միջև սկսվել է աննախադեպ փոխշահավետ փոխգործակցություն: ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի գնահատմամբ` վերջին մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել ամենաբարձր մակարդակով փոխայցելություններ, ինչը տալիս է իր դրական արդյունքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պատգամավորը զգալի թիվ է համարում այն, որ 2014թ. երկկողմ ապրանքաշրջանառությունը ավելացել է 45%-ով:  

«Վրաստանի և Հայաստանի անդամակցությունը տարբեր ինտեգրացիոն գործընթանցերին բաժանարար գծեր չի առաջացնում, այլ փոխլրացնում է միմյանց: Վրաստանը եղել եւ շարունակում է մնալ մեր հավատարիմ գործընկերը»,- ասաց Այվազյանը` հավելելով, որ ինտեգրացիան տարբեր գործընթացները հավելյալ դիվիդենտներ են տալիս կողմերին:

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը, անդրադառնալով Հայաստանի և Վրաստանի փոխհարաբերություններին, նշեց, որ Վրաստանը և դրա տարածքը կարևոր են  Թուրքիայի և Ադրբեջանի համար, քանի որ այդ երկրների բոլոր նախագծերը անցնում են Վրաստանի տարածքով: «2013թ. սկսած` վրացական գյուղմթերքը վերադարձել է Ռուսաստան, այդ թվում` վրացական գինիները, որոնք ճանաչում ունեն Ռուսաստանում»,-նկատեց նա:

Վրաստանի իշխանությունները փորձում են տարանջատել Ռուսաստանի հետ քաղաքական խնդիրները տնտեսական հարաբերություններից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am