Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արա Զոհրաբյանը «Արմենպրես»-ին հարատևություն է մաղթել

Արա Զոհրաբյանը «Արմենպրես»-ին հարատևություն է մաղթել

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես» պետական լրատվական գործակալության 96-ամյակի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության հիմնադրման 96-ամյակը: Ունենալ պետական լրատվական գործակալություն` շատ կարևոր է յուրաքանչյուր պետության համար, և այն իրավամբ կարելի է համարել պետականության կայացվածության խորհրդանիշներից մեկը:

Ամենօրյա ռեժիմով հետևում եմ «Արմենպրես»-ի լուրերին և ականատես եմ լինում պրոֆեսիոնալ լրատվական աշխատանքի: Դա խոսում է թիմային աշխատանքի մասին:

Գնահատում եմ նաև «Արմենպրես»-ի և Հայաստանի փաստաբանների պալատի համագործակցությունը, որը օր օրի ավելի է ամրապնդվում:

Մաղթում եմ հայրենի պետական լրատվական գործակալությանը հարատևություն, միայն բարի լուրեր և հանուն հայկական պետականության աշխատանք»:

Դեկտեմբերի 18-ն «Արմենպրես»-ի հիմնադրման օրն է: 1918թ. Հայաստանի Ազգային խորհրդի հենց այդ օրվա նիստի արձանագրությունում ազդարարվեց Հայաստանի նորանկախ պետության համար մեծ իրադարձություն հանդիսացող Հայաստանի հեռագրական գործակալության ծնունդը: Վերջինիս հիմնման վերաբերյալ առաջին օրենքի ընդունմամբ երկրի բոլոր պետական ու հասարակական հիմնարկները պարտավորվել են տեղեկություններ տալ գործակալությանը, ընդ որում` արգելվել է նախքան դրանք գործակալությանը հաղորդելը տալ մասնավոր անձանց կամ հաստատություններին, ինչպես նաեւ գործակալության հեռագրերի արտատպումն այլ հրատարակություններում` բաժանորդ թերթերում` դրանց հրապարակումից հետո 48 ժամվա ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am