Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

ԴԱՀԿ ծառայությունում նախանշվել են 2015 թվականի ծրագրերը

ԴԱՀԿ ծառայությունում նախանշվել են 2015 թվականի ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում ներկայացվել է Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական  մարմնի կողմից 2015 թվականի ընթացքում իրականացվելիք հիմնական միջոցառումների ծրագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի բաժնից, օրակարգում ընդգրկված 90 կետերից  բաղկացած միջոցառումների ծրագրի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի բաժինների ղեկավարները, հստակեցվել են դրանց իրականացման ժամկետները:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տվել է համապատասխան հանձնարարականներ, որոնք կներառվեն Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2015 թվականին իրականացվելիք միջոցառումների ծրագրում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am