Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայկական մի շարք կազմակերպություններ 2 միլիոն եվրո դրամաշնորհ են ստացել հայ-թուրքական միջոցառումների անցկացման համար

Հայկական մի շարք կազմակերպություններ 2 միլիոն եվրո դրամաշնորհ են ստացել 
հայ-թուրքական միջոցառումների անցկացման համար

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործող «Հանրային լրագրության ակումբ»-ը, «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ը, «Սիվիլիթաս» եւ «Եվրասիա» հիմնադրամները երկու միլիոն եվրո դրամաշնորհ են ստացել մինչեւ 2015թ. ապրիլը Հայաստանում անցկացնելու հայ-թուրքական երկխոսության եւ հաշտության ծրագրեր: Փաստերը ներկայացնում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` հավելելով, որ Թուրքիայում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամն ու «Անադոլու»-ն համագործակցում են հայկական հիմնադրամների հետ:

«Այն ինչ ներկայացրեցի` փաստ է, գուցե այդ հիմնադրամներում ազնիվ մարդիկ էլ են աշխատում. չեմ կարծում, որ բոլորի մղումներն են բացասական ուղղվածության: Սակայն փաստ է նաեւ այն, որ այդ կազմակերպությունները, որոնք դրամաշնորհ են ստացել, թուրքական պետական քարոզչության տարր են հանդիսանում եւ թուրքերի հետ խփում նույն թիրախին: Նրանց նպատակն է բթացնել հասարակության ընկալումը, արհեստական բանավեճեր ստեղծել եւ թյուր մտածողություն ձևավորել, որպեսզի հասարակությունը բավարարվի բարոյական հաղթանակներով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մելքոնյանը` հավելելով, որ հաջորդ տարի նման միջոցառումներն էլ ավելի են շատանալու:

«Մեր հասարակության մեջ տարածվել է մի վտանգավոր միտում. «ցեղասպանություն» բառի կիրառումից չենք տեղափոխվում իրավական դաշտ, եւ արհեստականորեն մեր մեջ  մի բանավեճ է սկսվել` որ թուրքերն արտաբերեն «ցեղասպանություն» բառն ու ներողություն խնդրեն, թե` ոչ: Չենք կարողանում տեսնել իրավական խնդիրը: Ցեղասպանությունը հանցագործություն է, եւ դրան պետք է լինի իրավական գնահատական եւ պատիժ, մինչդեռ թուրքերի հետ երկխոսողները խուսափում են այդ  իրավական հարթությունից»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը` հավելելով, որ հայ հասարակության մեջ տարակարծությունների առարկա է դարձել նաեւ «Հրանտ Դինք» հիմնադրամի գործունեությունը: Թուրքագետի խոսքով` Հրանտ Դինք անձնավորությունն ու «Հրանտ Դինք» հիմնադրամի գործունեությունը որեւէ ընդհանուր բան չունեն: Նրա ներկայացմամբ, հիմնադրամն այսօր գործում է բացառապես դրամաշնորհների հաշվին, «Ակոս»-ի ներկայիս խմբագիր Ռոպեր Քոփթաշը բացառապես թուրքական քարոզչություն է անում, իսկ նախկին խմբագիր Էթյեն Մահչուփյանը Դավութօղլուի խորհրդականն է եւ կրկին հայանպաստ գործունեություն չի կատարում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am