Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանական գերությունից փրկված ընտանիքը խոսել է գերության սարսափների մասին

Ադրբեջանական գերությունից փրկված ընտանիքը խոսել է գերության սարսափների 
մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական գերությունից հինգ տարի անց հայրենիք վերադարձված ընտանիքի հինգ անդամները լրագրողներին մանրամասներ ներկայացրին Բաքվում իրենց կյանքի պայմանների մասին:

«Ապրել ենք Բաքու քաղաքում` զինվորական ոստիկանության շենքում: Մենք ունեցել ենք փախստականի կարգավիճակ, բայց ապրել ենք ինչպես գերի, պատանդ, ճորտ»,- ասաց ընտանիքի հայրը` Եղիշե Գևորգյանը:

«Ինչպե՞ս էին վարվում ձեզ հետ» հարցին տրված պատասխանը հեռու է հումանիզմից:  «Ինձ էլեկտրաշոկի են ենթարկել, կնոջս բռնությամբ տարել են աբորտի: Մենք ուզում էինք այդ հղիությամբ գերությունից ազատվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավելեց նա:

Ռուզաննա Գևորգյանի խոսքով` իրեն ասել են` ամուսնուդ ողջ չես տեսնի, նա էլ համաձայնել է ու հրաժարվել չծնված երեխայից:

Եղիշե Գևորգյանի պատմելով` 2010-ի մայիսին մի մարդ է գնացել իրենց մոտ ու հայերենով առաջարկել մնալ այնտեղ` ադրբեջանական անուն-ազգանունով, իրենք հրաժարվել են, որի պատճառով ծեծի է ենթարկվել: «Հունիսի 11-ին Կարմիր Խաչից եկան, ես պառկած էի, բացեցի, կապտուկներս տեսան, դիմումները ներկայացրեցինք` Հայաստան  հետ վերադառնալու»,- նշեց Եղիշե Գևորգյանը:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին տեսնելու համար, Եղիշե Գևորգյանի տեղեկացմամբ, սպառնացել են հացադուլի դիմել, նույնիսկ ինքնասպան լինել:  

Նա հայտնեց նաև, որ նույն վայրում են սպանել հովիվ Մանվել Սարիբեկյանին, իսկ վերջերս էլ այդտեղ են պահել հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանին: «2010 թվականին Մանվել անունով մեկին այն հարկի տակ, որտեղ մենք քնում էինք, կախել են: Ոչ մեկ չի կարող դա ժխտել»,- ասաց Եղիշե Գևորգյանը:

Ռուզաննա Գևորգյանը ժպտալով հայտնեց, որ շատ ուրախ է հայրենք վերադառնալու համար, այնուհետև հավելեց. «Ես հինգ տարի շարունակ խնդրել եմ, որ շաբաթը մեկ ժամով ուսուցիչ տրամադրեն իմ երեխաներին, նրանք ասացին` հայերեն չենք կարող, բնական է, որ հայերեն չգիտեն, ես խնդրեցի ռուսերենով: Բայց այդպես էլ մի դասատու թույլ չտեցին, որ իմ երեխաների հետ պարապեր: Ադրբեջանն անընդհատ ասում է` մենք տոլերանտ պետություն ենք. դա՞ է տոլերանտ պետությունը»,- եզրափակեց Ռուզաննա Գևորգյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am