Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու առթիվ քրեական գործն ԱԺ նախագահի ուշադրության կենտրոնում է

Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու առթիվ քրեական գործն ԱԺ նախագահի 
ուշադրության կենտրոնում է

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում, առավել ևս, եթե այն կապված է պատգամավորների հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ տեղեկատվության և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը՝ ներկայացնելով պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու հետ կապված ԱԺ նախագահի դիրքորոշումը: «Պետք է նշեմ, որ պարոն Սահակյանը հեռախոսազրույց է ունեցել պատգամավոր Արամ Մանուկյանի հետ՝ հետաքրքրվելով նրա առողջական վիճակի մասին: ԱԺ նախագահը տեղի ունեցածի հետ կապված առավել մանրամասն տեղեկություններ է ստացել հենց Արամ Մանուկյանից: Միաժամանակ նկատեմ, որ ԱԺ նախագահի ուշադրության ներքո է գտնվում տվյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի ընթացքը, որի հետ կապված պարոն Սահակյանն արդեն իսկ խոսել է ՀՀ գլխավոր դատախազի հետ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն իսկ հարուցված է քրեական գործ՝ պետք է նշեմ, որ դեպքի ընթացքի լուծումը պարզապես անհրաժեշտ է թողնել համապատասխան մարմիններին»,- ասաց Բաբայանը:

Միևնույն ժամանակ, նա տեղեկացրեց, որ ԱԺ նախագահը հորդորում է սպասել քննության ավարտին: Խնդիրն իրավապահ մարմինների քննությանը առարկա է դարձել, և մինչև համապատասխան մարմինների կողմից խնդրին վերջնական գնահատական չտրվի, կոչ է արվում բոլորին զերծ մնալ այլ ենթադրություններից և նախաձեռնություններից

Դեկտեմբերի 12-ի երեկոյան ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հարձակման է ենթարկվել անհայտ անձի կողմից: ՀՀ Քննչական կոմիտեում դեպքի առթիվ փաստեր են նախապատրաստվել: Դեպքի վայրում եղել է նաև տեսանկարահանող սարք, որի տեսագրությունն արդեն ուսումնասիրության է ենթարկվում վարույթն իրականացնող մարմնի կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]