Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հովհաննես Շիրազի 100–ամյակի առթիվ հոբելյանական երեկո կկազմակերպվի

Հովհաննես Շիրազի 100–ամյակի առթիվ հոբելյանական երեկո կկազմակերպվի

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 3-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 100–ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հոբելյանական հանդիսությանը մասնակցելու են անվանի ասմունքողներ Սիլվա Յուզբաշյանը, Դավիթ Հակոբյանը, Մարգարիտա Մնացականյանը, Սամսոն Ստեփանյանը, Արման Նավասարդյանը, Տաթև Ղազարյանը և Արմեն Մարգարյանը:

Հովհաննես Շիրազի խոսքերով գրված երգերը կկատարեն նաև հայտնի երգիչներ Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը, Համլետ Գևորգյանը և Արմեն Դավթյանը: Հոբելյանական երեկոյի ընթացքում ելույթ կունենան Երևանի Ձայնի պահպանման վոկալ երգչախումբը, «Բերդ» պարային անսամբլը, «Ինտեր դանս» պարային համույթը, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը:

Հովհաննես Շիրազը 20-րդ դարի հայ պոեզիայի ամենավառ ներկայացուցիչներից է: Նա գրականություն մտավ որպես ավետաբեր՝ նորովի ու վերաիմաստավորված ներկայացնելով հայրենիքի, բնության, սիրո, մայրական սիրո և այլ թեմաներ: 1935թ. լույս է տեսել Շիրազի բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Գարնանամուտը», որտեղ դրսևորվել է հեղինակի անհատականությունը: «Գարնանամուտ»-ին հաջորդել են «Սիամանթո և Խջեզարե» վիպերգը, «Արևի երկիր» քնարական պոեմը, «Երգ Հայաստանի», «Բանաստեղծի ձայնը», «Երգերի գիրք», «Լիրիկա» ժողովածուները, որոնք նշանակալի երևույթ են հայ քնարերգության մեջ: 1946թ. լույս է տեսել «Բիբլիական» խոհափիլիսոփայական պոեմը:

Շիրազը մեծ ժողովրդականության է ձեռք բերել «Քնար Հայաստանի», «Հուշարձան մայրիկիս», «Համամարդկային» ժողովածուներով, «Հայոց դանթեականը», «Խաղաղություն ամենեցուն» պոեմներով: Վերջին տարիներին պետական պատվերով հրատարակվել են բանաստեղծի անտիպ ստեղծագործություններից՝ այդ թվում «Անի» պոեմը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am