Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Կոմկուսը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը համարում է շրջադարձային

Կոմկուսը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը համարում է շրջադարձային

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կոմունիստական կուսակցությունը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումը համարում է շրջադարձային երկրի զարգացման համար: Այս մասին կուսակցության 39-րդ համագումարի ժամանակ հայտնեց ՀԿԿ կենտկոմի քարտուղար Տաճատ Սարգսյանը: «Արտաքին քաղաքականության վեկտորի անխուսափելի հստակեցումը դարձավ հանրապետության անվտանգության ապահովման և հետագայում Ուուսաստանի կողմից նախաձեռնված ինտեգրացիոն միության կազմում դինամիկ զարգացում ապրելու երաշխիք»,- ասաց Տաճատ Սարգսյանը` շեշտելով, որ դառնալով ԵՏՄ անդամ, Հայաստանը լուծում է իր առջև ծառացած շատ խնդիրներ:

Տաճատ Սարգսյանը կուսակցության անունից կոչ արեց ՀՀ իշխանություններին ավելի համարձակ և հետևողական լինել, առանց ուշադրություն դարձնելու Արևմուտքի արձագանքին, շարունակել Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների ամրապնդումը: «Կոմկուսը հետագայում ևս հակահարված է տալու հակառուսական հիստերիայի բոլոր դրսևորումներին, քանի որ դրա տարածումը չափազանց վստանգավոր և աղետալի հետևանքներ կարող է ունենալ հայ ժողովրդի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` շեշտեց Տաճատ Սարգսյանը:

Նա նաև ընդգծեց, որ ժողովրդի մեծամասնությունը  ելքը տեսնում է սոցիալիստական կարգերի վերահաստատման մեջ:

Նոյեմբերի 29-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընթանում է Հայաստանի կոմունիստական կուսակցության 39-րդ համագումարը:

 

 




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am