Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյումրու ԷՍԿԱԴԱ-ն հանդես եկավ Մոսկվայի պետական «Ռուսկիե սեզոնի» պարային համույթի հետ

Գյումրու ԷՍԿԱԴԱ-ն հանդես եկավ  Մոսկվայի պետական «Ռուսկիե սեզոնի»  
պարային 
համույթի հետ

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու ԷՍԿԱԴԱ  պարի թատրոնի սաները, Մոսկվայի պետական «Ռուսկիե  սեզոնի»  պարային համույթի պարողների հետ հանդես եկան նույն բեմում: Նոյեմբերի 26-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան  պետական դրամատիկական թատրոնի բեմում «Խաղաղություն աշխարհին» խորագիրը կրող  բեմադրությամբ երկու պարային խմբերն էին: ԷՍԿԱԴԱ  պարի թատրոնի  գործունեության 20-ամյակին նվիրված համերգի գլխավոր բալետմեյստերը ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, միջազգային մրցույթների դափնեկիր, Մոսկվայի պետական «Ռուսկիե սեզոնի»   պարային համույթի  գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմեյստեր  Նիկոլայ  Անդրոսովն էր, ԷՍԿԱԴԱ  պարի թատրոնի գեղարվեստական ղեկավարը` Դիանա Մացոյանը:

Երկու պարային խմբերի գեղարվեստական ղեկավարների և համերգի բեմադրիչ՝ Լյուդվիգ Հարությունյանի  երկարատև և ստեղծագործ աշխատանքի արդյունքում պարային համարները ներկայացվեցին նոր որակով, նոր մոտեցումներով: Պարային համերգն ուներ իր սյուժեն  ու զարգացման ընթացքը: Երկու համույթներ ոչ միայն հանդես էին գալիս առանձին, այլ նաև համատեղ համարներով:

 Գյումրու պարի թատրոնի սաների հետ,  պարային համարների բեմականացման նպատակով դեռ ամիսներ առաջ Գյումրիում էր աշխարհահռչակ բալետմեյստերը: Վերջինս այս ընթացքում անցկացրել է վարպետության դասեր: Արդյունքում՝ գյումրեցի փոքրիկները հավասարի իրավունքով, նույն բեմում էին ռուսական բեմի հայտնի պարողների հետ:

Մինչ համերգի մեկնարկը հրավիրված ասուլիսի ժամանակ իրենց տպավորությունները լրագրողներին ներկայացրեցին Նիկոլայ  Անդրոսովն ու Մոսկվայի պետական «Ռուսկիե  սեզոնի»    պարային  համույթի առաջատար պարող Ալեքսեյ Խարիտոնովը: «Մեր խմբի հետ  գյումրեցի երեխաները  արդեն մեկ անգամ  համատեղ ելույթ ունեցել են  Մոսկվայում՝ Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված համերգի ժամանակ, և երբ ԷՍԿԱԴԱ  պարի թատրոնի գեղարվեստական ղեկավար Դիանա Մացոյանը մեզ առաջարկեց  համատեղ ծրագրով հանդես գալ համույթի 20-ամյակին նվիրված համերգին՝ մենք մեծ սիրով համաձայնեցինք` թեև այստեղ ենք Մոսկվայի պետական պարի խմբի ոչ ամբողջական, սակայն բավական լավ կազմով: Ինչ մնում է  գյումրեցի երեխաներին, սա նրանց համար գերազանց հնարավորություն ու լավ հիշողություն կլինի: Երեխաները շատ լավն են, տպավորված եմ, բայց, ափսոս, պայմանները, որտեղ երեխաները պարապում են, շատ հեռու են  բավարար լինելուց»,- նշեց Նիկոլայ  Անդրոսովը:

Համերգի պրոդյուսեր  Տիգրան Վիրաբյանը  հանդիպման ընթացքում նշեց այն կառույցների ու նախարարությունների անունները, որոնք աջակցել են համերգի անցկացմանը.  ՀՀ Մշակույթի, Պաշտպանության նախարարություններ, Շիրակի մարզպետարան: 

«Ռուսկիե սեզոնի»  Մոսկվայի պետական պարային համույթը ձևավորվել է 1991 թվականին: Կազմված է միայն պրոֆեսիոնալ պարողներից: Համույթի պարացանկում ոչ միայն բալետային, դասական, ռուսական ազգային պարեր են, այլ նաև ժամանակակից համարներ: Համույթի ելույթներն  առանձնանում են իրենց սյուժետային բեմադրություններով: Ավելացնենք, որ 2010 թվականին «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացավ  Նիկոլայ  Անդրոսովի բեմադրությամբ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am