Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ահաբեկիչները նահանջել են Հալեպի Զահրա և Նուբլ գյուղերից

Ահաբեկիչները նահանջել են Հալեպի Զահրա և Նուբլ գյուղերից

ԵՐԵՎԱՆ, 26  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ահաբեկչական խմբավորումները սկսել են նահանջել Հալեպի Նուբլ և Զահրա գյուղերից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական աղբյուրների տեղեկացմամբ նշված վայրերում տեղի ունեցած բախումների արդյունքում ահաբեկիչները լուրջ վնասներ են կրել: Կանխվել է նրանց հարձակումը Նուբլ գյուղի վրա, եւ նրանք ստիպված նահանջել են: Գյուղերը զինյալների համար կարեւոր նշանակություն ունեն, քանի որ հսկողություն հաստատելու դեպքում Թուրքիայից իրենց խմբակիցները հեշտությամբ կարող են տարածվել Հալեպում:

Բախումները գյուղերում սկսվել են նոյեմբերի 23-ի գիշերը: Ըստ տեղեկությունների՝ երկու կողմերը վնասներ են կրել: Սիրիական ցամաքային զորքերին օգնում են ռազմաօդային ուժերը:

Ավելի վաղ՝ մարտին, ՄԱԿ-ը հայտարարել էր, որ զինյալները շրջափակման մեջ են պահում 2 գյուղերը, որոնց բնակչությունը մոտ 45 հազար է: Գյուղեր էլեկտրականության եւ ջրի մատակարարումը դադարեցվել էր:

Սիրիական հակամարտության ավելի քան 3,5 տարիների ընթացքում զոհվել է մոտ 200 հազար մարդ, միլիոնավոր սիրիացիներ ստիպված լքել են հայրենիքը՝ հաստատվելով հիմնականում հարեւան Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում եւ Հորդանանում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am