Պուտինն Օբամային հաղթում Է Time-ի վարկածով «Տարվա մարդը» վարկանիշում
17:06, 24 Նոյեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս պահին երկրորդ տեղն է զբաղեցնում Time հանդեսի վարկածով «Տարվա մարդը» ամփոփիչ վարկանիշում, Բարաք Օբաման 12-րդն Է, առաջին տեղում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այս տարի հանդեսի ընթերցողները քվեարկում են՝ ղեկավարներին ընտրելով առաջարկված զույգերից. Ռուսաստանի նախագահի մրցակիցը ԱՄՆ-ի նախագահն Է: Համեմատելով երկու ղեկավարներին, Time-ի ընթերցողների 73 տոկոսը նախապատվությունը տվել է Վլադիմիր Պուտինին, 27 տոկոսը՝ Բարաք Օբամային:
Քվեարկությունը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 6-ը, դրա վերջնական արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերի 10-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում