Քաղաքականություն

ԵՏՄ տարածքում բիզնեսի համար ամենաէժան քաղաքը Երևանն է լինելու. Արամ Սաֆարյան

3 րոպեի ընթերցում

ԵՏՄ տարածքում բիզնեսի համար ամենաէժան քաղաքը Երևանն է լինելու. Արամ Սաֆարյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը հասարակությանը թույլ է տալիս ստեղծված նոր իրավիճակում փնտրել և գտնել իր շահը:

Ազգային ժողովում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նման կարծիք հայտնեց «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը:«Մենք համոզված ենք, որ մեր հասարակությունը պետք է անմիջապես լծվի ստեղծված նոր իրավիճակից իր օգուտները գտնելու դժվարին գործին: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ 2013թ. սեպտեմբերից մինչև այս տարվա սեպտեմբեր իրականացված տարբեր հարցումները ցույց են տվել, որ մեր հասարակության մեծ մասը կողմ է Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը և փորձում է հասկանալ իր օգուտները այս միությանն անդամակցությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանի քաղաքական ուժերի մեծ մասը ևս այս հարցում տարաձայնություններ չունի:

Արամ Սաֆարյանը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կարևորում է նաև ՌԴ-ում աշխատող հայերի միգրացիոն խնդիրների կարգավորման համատեքստում: Նա հիշեցրեց, որ Ռուսաստանում նոր միգրացիոն օրենքի ընդունման արդյունքում շուրջ 67 հազար Հայաստանի քաղաքացիների մուտքը ՌԴ արգելվել է: «Սակայն Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի միանալուն ընդառաջ Ռուսաստանի կառավարությունը վերանայեց այս հարցը, և արդեն իսկ սկսվել է այդ քաղաքացիների խնդիրների կարգավորման գործընթացը: Այդ գործընթացն արդեն 2 ամիս է շարունակվում է, և այդ մարդկանց կրկին թույլատրվում է մուտք գործել Ռուսաստան, աշխատել և պահել Հայաստանում մնացած իրենց հարազատներին»,- նշեց Սաֆարյանը:

Արամ Սաֆարյանը համոզմունք հայտնեց, որ 2015թ. հունվարից, երբ կսկսի գործել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը., պարզ կդառնա, որ Երևանը բիզնես ծավալելու առումով ամենաէժան քաղաքն է լինելու, քանի որ ԵՏՄ անդամ երկրներից Հայաստանն ամենալիբերալ ռեժիմ ունեցող երկիրն է: «Մենք անմիջապես պայմաններ պետք է ստեղծենք, որպեսզի Հայաստանը գրավիչ երկիր դառնա 170-միլիոնանոց շուկա ունեցող միության անդամ երկրների համար: Դրա համար հարկավոր է պահպանել լիբերալ ռեժիմը, չփչացնել հարկային վարչարարությունը»,- նշեց Սաֆարյանը:

Նա նաև կարծիք հայտնեց, որ ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը կարող է կրկին հնարավորություն ստանալդառնալուարդյունաբերական երկիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում