Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կաթողիկոսը ողջունել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված Ֆրանսիայի ջանքերը

Կաթողիկոսը ողջունել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված Ֆրանսիայի 
ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, նշանակման առիթով շնորհավորելով դեսպանին` Ամենայն Հայոց կաթողիկոսը հայ-ֆրանսիական բարեկամության առավել ամրապնդման պատասխանատու առաքելության մեջ նրան հաջողություններ է մաղթել: Իր խոսքում Նորին Սրբությունը մասնավոր անդրադարձ է կատարել երկու ժողովուրդների միջև առկա եղբայրական ջերմ հարաբերություններին և պետությունների սերտ գործակցությանը` գոհունակություն հայտնելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ֆրանսիայի իշխանությունների կողմից ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված կարևոր ջանքերի համար:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայ-ֆրանսիական համատեղ միջպետական հարաբերությունների արդյունքում ձևավորված գիտական, տնտեսական, մշակութային փոխգործակցության արդյունավետությանը: Այս առիթով նորանշանակ դեսպանը վստահեցրել է Ամենայն Հայոց Հայրապետին, որ պետք է հետամուտ լինի տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական գործակցության զորացմանը: Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը միևնույն ժամանակ անդրադարձել է հայ ժողովրդի պատմության մեջ ու կյանքում Հայ եկեղեցու ունեցած վիթխարի դերակատարությանը, ապա շնորհավորել է Ամենայն Հայոց կաթողիկոսին օծման և գահակալության 15-րդ տարեդարձի առիթով:

Զրույցի ընթացքում խոսվել է նաև Ֆրանսիայի հայոց թեմի և եկեղեցական կյանքի, տարբեր Եկեղեցիների հետ Հայ եկեղեցու միջեկեղեցական հարաբերությունների, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ծրագրվող միջոցառումների և նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռում գումարված Եպիսկոպոսաց ժողովում Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման վերաբերյալ ընդունված որոշման մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am