Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արեւելյան գործընկերությունում պատժել են Ադրբեջանի պատվիրակությանը

Արեւելյան գործընկերությունում պատժել են Ադրբեջանի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավարությունը 25 հոգանոց ադրբեջանական պատվիրակությանը զրկել է Ադրբեջանի ազգային պլատֆորմից կառույցի ղեկավար կազմում ներկայացուցիչ ընտրելու ձայնի իրավունքից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը` նշելով, որ դա կապված է այս օրերին Բաթումում ընթացող Ֆորումում ադրբեջանական պատվիրակության անդամների կողմից չեխական պատվիրակության պատրաստած ստենդը պատռելու աղմկահարույց սկանդալի հետ:

Ֆորումի ղեկավարությունն այդ առնչությամբ տարածած բողոքի հայտարարության մեջ դատապարտել է ադրբեջանական պատվիրակության այդ խայտառակ արարքը: Հայտարարության մեջ նշվում է, որ Ֆորումի վարչական խորհուրդը կառույցի Կանոնադրության 6-րդ հոդվածի համաձայն (կազմակերպության հեղինակությանը սպառնացող կամ էլ լորջորեն վնասող գործողություններ), Ադրբեջանի ներկայացուցչական պատվիրակության անդամ Սալիմ Բաբաեւին, ով պատռել էր չեխական պատվիրակության պլակատը, որոշում է ընդունել զրկել նրան անդամությունից:

Հայտարարության հեղինակները հերքել են ադրբեջանական կողմի տարածած լուրերն այն մասին, թե իբր սկանդալի պատճառ դարձած միջադեպը կազմակերպվել էր Ֆորումի վարչական խորհրդի անդամ Բորիս Նավասարդյանի կողմից: Նրանք նշել են, որ ադրբեջանական կողմի տարածած լուրերը սուտ են եւ հավելել, որ ադրբեջանական կողմը միեւնույն ժամանակ ստահոդ, շինծու, վարկաբեկող տեղեկություններ է տարածել People in Need կազմակերպության անդամ, Ֆորումի վարչական խորհրդի անդամ Իվանա Սկալովանի մասին:

Կառույցի վարչական խորհուրդը հայտարարել է, որ Ադրբեջանի ներկայացուցչական պատվիրակության 25 անդամներից 20-ը, որոնք բոյկոտել են Ֆորումի աշխատանքները, զրկվել են Ասամբլեայի անդամության մանդատներից, ինչն էլ նշանակում է, որ նրանք կորցրել են նաեւ Ադրբեջանի ազգային պլատֆորմից կառույցի ղեկավար անդամ ընտրելու ձայնի իրավունքից:

Բաթումում Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակում ընթացող Քաղաքացիական հասարակության ֆորումում պոկել են չեխական People in Need կազմակերպության կողմից կախված պլակատը, որը քննադատություն է բովանդակել Ադրբեջանի եւ նրա նախագահ Իլհամ Ալիեւի հասցեին:

Պլակատը, որը Ալիեւի լուսանկարներով գրավոր հայտարարություն էր Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, իրավապաշտպանների ձերբակալության, Ալիեւի կողմից անկախ ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակելու մասին օրենք ստորագրվելու մասին, պոկել է ադրբեջանական պատվիրակության անդամ Սալիմ Բաբաեւը, որից հետո Չեխիայի ներկայացուցիչները ոստիկանություն են կանչել:

Ֆորումին մասնակից «Ենի Մուսավաթ» թերթի գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուն ադրբեջանական musavat.com-ին հայտնել էր, որ ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել ֆորումի աշխատանքներին` պատճառաբանելով ֆա այն բանով, որ մարդու իրավունքները խախտվում են նաեւ մյուս երկրներում, սակայն, կախվել են հենց Ադրբեջանին քննադատող լուսանկարներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am