Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Անկարայում հայ-թուրքական փակ սահմանի վերաբերյալ խորհրդաժողով տեղի կունենա

Անկարայում հայ-թուրքական փակ սահմանի վերաբերյալ խորհրդաժողով տեղի կունենա

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական փակ սահմանի քաղաքական, տնտեսական, սոցիալական, բնապահպանական, մարդասիրական և տարածաշրջանային խնդիրների քննարկման, ինչպես նաև Կովկասում խաղաղության կառուցման հեռանկարների նպատակով Անկարայում խորհրդաժողով տեղի կունենա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Հրանտ Դինք» հիմնադրամը:

Խորհրդաժողովը տեղի կունենա նոյեմբերի 22-23-ը «Կողպված դարպաս. Թուրքիա-Հայաստան սահմանի ապագան» խորագրի ներքո: Մասնակիցները կքննարկեն այն հարցը, թե ինչպիսի ազդեցություն է ունենում փակ սահմանը սահմանամերձ շրջանների, սահմանից այն կողմ գտնվող բնակիչների տեսակետների և առօրյա կյանքի վրա, ինչպիսին կլինի բաց սահմանի ազդեցությունը դրանց վրա: Մասնակիցները կխոսեն այն մասին, թե կարո՞ղ է սահմանն ազդել Կովկասի տարածաշրջանային ինտեգրացիայի և համագործակցության վրա: Այս և նմանօրինակ այլ հարցադրումներով խորհրդաժողովը, այլ նպատակների թվում, նպատակ ունի նպաստելու բաց թողնված հնարավորությունների մասին միջսահմանային երկխոսությանը և խրախուսել խոչնդոտները վերացնելու և տարածաշրջանային համագործակցությանն ու ինտեգրացիային նպաստելու նախաձեռնությունները:

Գիտական կոմիտեի մեջ են լինելու Ասաֆ Սավաշ Աքաթը (Բիլգի համալսարան, Թուրքիա), Ալեքսանդր Իսկանդարյանը (Կովկասյան ինստիտուտ, Երևան), Զումրութ Իմամօղլուն (Բահչեշեհիր համալսարան, Թուրքիա), Ահմեթ Ինսելը (Գալաթասարայ համալսարան, Թուրքիա), Ռայմոնդ Գևորգյանը (Փարիզի համալսարան, Ֆրանսիա), Ֆուաթ Քեյմանը (Սաբանջը համալսարան, Թուրքիա), Ժիրայր Ջ. Լիպարիտիանը (Միչիգանի համալսարան, ԱՄՆ), Հ․ Նեշե Օզգենը (Միմար Սինան համալսարան, Թուրքիա), Վոլկան Վուրալը (Թուրքիայի արդյունաբերության և բիզնես ասոցիացիա, Թուրքիա), Թոմաս դե Վաալը (Carnegie Endowment for International Peace, ԱՄՆ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am